29.03.2024
Քաղաքագետ. 2016թ.–ի ապրիլի մակարդակով Ղարաբաղում պատերազմի վերսկսումը հավանական է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

«Փաշինյանի դոկտրինը».ՀՀ–ի արտաքին քաղաքականությունը չի շրջվելու 180 աստիճանով

ՀՀ–ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում իր ելույթում անդրադարձավ ՀՀ–ի ապագա արտաքին քաղաքականությանը, ինչն իր մեջ կարևոր մեսիջներ էր պարունակում`ուղղված բոլոր ուժային կենտրոններին։


«Փաշինյանի դոկտրինում»`արտաքին քաղաքական ուղենիշներում ՌԴ–ի հետ ռազմավարական կապերի պահպանումը շարունակում է մնալ առանցքային ու կարևոր`Մոսկվայի հետ բարեկամական կապերը դիտարկվում են, որպես ՀՀ–ի ազգային անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկը։


Փաշինյանը խոսեց ԵԱՏՄ–ում, ՀԱՊԿ–ում ՀՀ–ի մաս կազմելու մասին`այս կազմակերպություններից, ինտեգրացիոն միավորումներից Երևանը դուրս չի գալու։ Չմոռանանք, որ ԵԱՏՄ–ն կարևոր հարթակ է, որտեղ հայկական ապրանքները սպառվում են, ինչը ՀՀ–ի տնտեսության համար լրացուցիչ խթան է։ Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ–ին, ապա ՀՀ–ի գտնվելը ՌԴ–ի հետ միասնական ռազմական դաշինքում շատ կարևոր է`ռազմական տեխնիկայի ձեռքբերման ու անվտանգության մակարդակի բարձրացման տեսանկյունից։


Բացի այդ, վարչապետի թեկնածուն խոսեց նաև ԵՄ–ի ու ԱՄՆ–ի`կոլեկտիվ Արևմուտքի հետ կապերի ամրապնդման մասին`Արևմուտքը ՀՀ–ի կարևոր տնտեսական գործընկերն է, ԱՄՆ–ում ու ԵՄ–ի բնակվում են կարևոր հայկական համայնքներ։ Հայաստանյան տնտեսության ակտիվացման համար կարևոր է լինելու նաև եվրոպական ու ամերիկյան ներդրումները, որոնք կցանկանան ռուսական կապիտալին զուգահեռ ներկա լինել հայաստանյան տնտեսությունում։

Հայաստանյան տնտեսությունը պետք է բաց լինի ներդրումների համար`աշխարհի համար բաց լինելու դեպքում միայն հնարավոր կլինի լուծել ՀՀ–ի առջև ծառացած դժվար սոցիալ–տնտեսական խնդիրները, լուծելու մեծ արտաքին պարտքի հարցն ու ստեղծելու աշխատատեղեր`դադարեցնելու համար ՀՀ–ից այդքան վտանգավոր արտագաղթի տեմպերը։


Երևանը պարտավոր է բալանսավորել Արևմուտք–ՌԴ–ի շահերը, համադրել դրանք, այլ ոչ թե հակադրել։ Փաշինյանը շարունակելու է ՀՀ–ի կոմպլիմենտար քաղաքականությունը`շահերի համադրման, այլ ոչ թե հակադրման ճանապարհով`աշխարհի ուժային կենտրոնների հետ բալանսավորված հարաբերությունների կառուցման ճանապարհով։
Փաշինյանի ելույթում շեշտադրվեց նաև ՀՀ–ի անմիջական հարևանների`Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունները նոր որակական մակարդակի բարձրացման մասին`թուրք–ադրբեջանական տանդեմը շատ ակտիվ է վերոնշյալ երկրներում`Թբիլիսիի ու Թեհրանի հետ նոր որակի կապերը`առաջնահերթություն են։ Ելույթում Փաշինյանն անդրադարձ կատարեց նաև գերտերություններից Չինաստանի հետ կապերի խորացման անհրաժեշտությանը։


«Փաշինյանի դոկտրինը» ենթադրում է դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության իրականացում`շեշտը դնելով ավանդական դաշնակցի`ՌԴ–ի հետ բարեկամական կապերի ամրապնդման վրա։ Կարևոր է, որ «թավշյա հեղափոխությունից» հետո ՀՀ–ն իր արտաքին քաղաքականությունում 180%-ով չի փոխելու իր արտաքին քաղաքական ուղենիշները, ինչը շատ վտանգավոր կլիներ ՀՀ–ի համար`տնտեսական, անվտանգության, ղարաբաղյան հարցի առկայության, Թուրքիա–Ադրբեջան տանդեմի առկայության տեսանկյուններից։

Փաշինյանն ակնկալում է Սոչիում հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար