19.04.2024
Տնտեսական խնդիրներ ու քաղաքական դաշինքի անորոշություն. Փորձագետը՝ Թուրքիայի մասին
prev Նախորդ նորություն

Մի օլիգարխին չպետք է փոխարինի մյուսը. Ռուստամյանը պահանջներ է ներկայացնում Փաշինյանին

Հանրային իշխանությունը եւ բիզնեսը պետք է տարանջատվեն, քանի որ Հայաստանը ապագա չունի այս ձեւով: Խոսքը չի գնում, որեւէ անձի մասին, ես սկզբունքորեն են հարցը դնում: Մենք Նիկոլ Փաշինյանի հետ սրա մասին էլ ենք խոսել: Տպավորություն չստեղծվի, որ մեկ օլիգարխին փոխարինելու են մյուսով: Այս մասին մայիսի 7-ին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:


ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահեցրել է, որ խմբակցությանը մասնակցելու է մայիսի 8-ի վարչապետի ընտրություններին: Հարցին` ՀՀԿ-ն խոստմանը հավատարիմ կմնա՞, թե՞ նախորդ անգամվա նման կլինի, Ռուստամյանն ասաց, որ երկրորդ անգամ էլ հայտարարել մեկ բան, սակայն կատարել բոլորովին այլ բան, քաղաքական ուժի համար վտանգավոր է իր հեռանկարն ունենալու առումով: Ռուստամյանը նշեց, որ չի կարծում այս պահին արտահերթ ընտրությունների գնալը բխում է ՀՀԿ շահերից:


«Եթե իրենց հայտարարությունից դուրս քայլ անեն, ի՞նչ ռեսուրսներով կմասնակցեն արտահերթ ընտրություններին: Ռեյտինգայինն էլ չի օգնի: Բոլորի շահերից է բխում, որ տեղի ունենա վարչապետի ընտրություն եւ Նիկոլ Փաշինյանն ընտրվի: Սա կլինի միակ ճիշտ լուծումը»,- ասաց նա: Ռուստամյանն ընդգծեց, որ կա ժողովրդի հստակ պահանջ, եւ սա պետք է գիտակցեն քաղաքական ուժերը, անկախ նրանից` ով է ձեւավորել այդ պահանջը: «Ոչ մի այլ լուծում ժողովուրդը չի ընդունելու: Չպետք է ավելորդ մարտավարական տրամաբանության մեջ տեղափոխել հարցերը. այն ինչ դե ֆակտո կա դե յուրե պետք է արձանագրել»,- շեշտեց նա:


Ռուստամյանը անդրադառնալով արտահերթ ընտրությունների ժամկետներին՝ նշեց, որ ինքնանպատակ ժամկետ նշելը ճիշտ չէ: «Մի քանի քայլեր պետք է արվեն, որ այդ ընտրությունները կասկածի տակ չդրվեն: Ընտրական օրենսգիրքը նախ եւ առաջ պետք է փոխվի, սարքավորումները պետք է դրվեն բոլոր ընտրատեղամասերում, որ կրկնաքվեարկությունները բացառվեն: Առաջին քայլերից մեկը պետք է լինի այն, որ վարչապետի լիազորությունները պետք է նվազեցվեն: Հավասար պայմաններ պետք է ստեղծվեն, որ բոլոր ուժերը հավասար պայմաններով գնան ընտրությունների»,- հայտարարեց նա:


Դիտարկմանը` արդյո՞ք ՀՅԴ-ն չունի կառավարության մաս կազմելու ակնկալիք՝ Ռուստամյանն ընդգծեց, որ իրենք նման ակնկալիք չունեն, բայց ուզում են, որ Փաշինյանի կառավարությունը հաջողի եւ լուծի իր առջեւ դրած խնդիրները. «Մեր բոլոր կարողություններով աջակցելու ենք, որ դա հաջողի»,- նշեց Ռուստամյանը։ Վերջինս նաեւ նշեց, որ ինքն ազգային համաձայնության կառավարություն ստեղծելը տրամաբանական է համարում։ Ինչ վերաբերում է հարցին` ինքն անձամբ իրեն տեսնու՞մ է կառավարությունում, նա ասաց. «Անձամբ ես չեմ հավակնում եւ չեմ պատրաստվում մտնել կառավարության կազմի մեջ, բայց մենք չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին»:


Նա հավելեց, որ ՀՅԴ-ն իր ողջ կարողություններով աջակցելու է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաջողվի: Ըստ Ռուստամյանի` եթե նոր կառավարությունը արդար Հայաստան է ուզում, դրա լուծումը ճիշտ կադրային քաղաքականությունն է:


Ռուստամյանն ընդգծեց, որ ընտրություններից հետո Սահմանադրական փոփոխություններ պետք է կատարվեն, մասնավորապես՝ պակասեցվեն վարչապետի լիազորությունները։ «Ոստիկանության, ազգային անվտանգության նկատմամբ վերահսկողություն ունենալը բխում է խորհրդարանական համակարգի տրամաբանությունից։ Դրանց նկատմամբ վերահսկողություն նաև ԱԺ-ն պետք է ունենա», - նշեց նա։


Կառավարության ապագա կազմի հետ կապված մամուլում արդեն շրջանառվում են գործարարների անուններ, ովքեր ունենալու են իրենց հասանելիք պաշտոնը գործադիր մարմնում: Մասնավորապես, կայքերից մեկը գրեց, որ Խաչատուր Սուքիասյանը «առաջին փոխվարչապետի լավ թեկնածու է»: Դատելով այն հանգամանքից, որ Փաշինյանի թեկնածությունը պաշտպանում է նաեւ «Ծառուկյան» դաշինքը, ապա մամուլում խոսվում է նաեւ այդ կառույցի ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի՝ ապագա կառավարությունում բարձր պաշտոն զբաղեցնելու հավանականության մասին:

Ռուստամյանը նշեց, որ գործարարը գործադիր, օրենսդիր մարմիններում անելիք չունի: «Հանրային իշխանությունը եւ բիզնեսը պետք է տարանջատվեն, քանի որ Հայաստանը ապագա չունի այս ձեւով: Խոսքը չի գնում, որեւէ անձի մասին, ես սկզբունքորեն են հարցը դնում: Մենք Նիկոլ Փաշինյանի հետ սրա մասին էլ ենք խոսել: Տպավորություն չստեղծվի, որ մեկ օլիգարխին փոխարինելու են մյուսով: Հանրային իշխանությունը եւ բիզնեսը պետք է տարանջատվի եւ դա պետք է իրական լինի: Եթե բիզնեսով են զբաղվում, ապա ի՞նչ գործ ունեն Ազգային ժողովում եւ կառավարությունում, այստեղ շահերի բախում է առաջանում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Հայաստանը պարեց դեպի հեղափոխություն. The Washington Post
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel