29.03.2024
Թևան Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԵԱՀԿ ԽՎ-ն Հայաստանի քաղաքական ուժերին ակտիվ երկխոսության կոչ է անում

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ուշադիր հետեւում է Հայաստանում ծավալվող իրադարձություններին եւ քաղաքական ուժերին ակտիվ երկխոսության կոչ է անում։ Այս մասին ասված է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ջորջ Ծերեթելիի հայտարարությունում։


Ծերեթելին հույս է հայտնել, որ առկա փակուղային իրավիճակն արագ քաղաքական լուծում կստանա և կառավարությունը կկարողանա կենտրոնանալ Հայաստանի առջեւ ծառացած շատ խնդիրների վրա։


«Ես կոչ եմ անում քաղաքական առաջնորդներին շարունակել խորհրդարանական երկխոսությանը մասնակցելը , ինչպես նաեւ աշխատել քաղաքացիական հասարակության եւ միջազգային հանրության հետ գոհացնող արդյունքի հասնելու համար, որը պետք է դիտարկել երկրի քաղաքական մշակույթի զարգացման գործընթացի ավելի լայն շրջանակում»,–նշել է Ծերեթելին։


Նա նաեւ նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի եւ ԵԱՀԿ ԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ։ Ծերեթելին իր աջակցությունն է հայտնել երկխոսության գործընթացին։


«Իմ զրույցները Հայաստանի խորհրդարանական գործընկերների հետ հաստատել են իմ վստահությունը, որ առաջատար քաղաքական գործիչները Երեւանում ձգտում են իրավիճակի կառուցողական լուծում գտնել։ Ես շեշտել եմ, որ բոլոր կողմերը պետք է անհրաժեշտ զսպվածություն ցուցաբերեն եւ շարունակեն արդյունավետ երկխոսության ուղին»,–հայտնել է նա՝ հավելելով, որ խաղաղ հավաքները կարծիք արտահայտելու կարեւոր միջոց են։

Մամուլ. «Այլ ելք չունենք. Նիկոլը կրակն ա ընկնելու. ինչ է խոսել Սերժ Սարգսյանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար