ՀՀԿ-ի ապագան կախված է կուսակցության ռեբրենդինգից ու Փաշինյանի վարկանիշից. քաղտեխնոլոգ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց մասին խոսում են և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Հանրապետական կուսակցությունը միանգամից չեն անցկացվի՝ հարկավոր է ժամանակ նախապատրաստման, օրենքների փոփոխման, կառույցների ստեղծման համար: Այդ իսկ պատճառով հենց հիմնական դերակատարներն այսօր՝ Փաշինյանն ու իշխանությունները, ասում են, որ դրանց անցկացումը կարող է տեղի ունենալ ոչ շուտ, քան մեկ տարուց: Իսկ մինչ այդ աշխատանք կա կատարելու: Այս մասին VERELQ-ի հետ հարցազրույցում հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:


«ՀՀԿ-ն հասկանում է, որ ներկայիս իրողության պայմաններում տնտեսությունում մեծ հրաշքները դժվար իրականանալի են: Կարող են լինել որոշ ցուցադրական գործընթացներ մի քանի քրեականացված օլիգարխների նկատմամբ, ինչը կբարձրացնի Փաշինյանի ռեյտինգը, բայց չեմ կարծում, թե կլինեն այնպիսի գործընթացներ, որոնք պարագայում չեն լինի հիասթափվածներ: Եվ սովորական բան է, որ նման երկրում, ինչպիսին Հայաստանն է և հատկապես մեծ սպասելիքների պայմաններում կառավարության ղեկավարի վարկանիշը նվազելու է»,- ասաց նա: 

Վիգեն Հակոբյանի խոսքով, դրան սպասում են նաև ՀՀԿ-ականները, որպեսզի սկսեն կոնտրխաղը: Նա կարծում է, որ Փաշինյանի դաշնակիցներն ու աջակիցները դրան դեմ չեն՝ նրանցից շատերն ընտրվել են փողի միջոցով և կսպասեն, թե երբ հեղափոխական փողոցային շարժում չի լինի, որպեսզի դառնան ավելի մրցունակ:

Հարցին՝ տեսնո՞ւմ է ՀՀԿ-ականների Փաշինյանի ապագա կառավարությունում, Հակոբյանը նշեց, որ առաջնորդվում է թավշյա հեղափոխության առաջնորդի խոսքերով, որն ասաց, որ չի բացառում ունենալ ազգային համերաշխության կառավարություն, որում ներկայացվածկլինեն բոլոր ուժերը՝ ամենը կախված է Ազգային Ժողովում քվեարկության արդյունքից.


«Ես չեմ բացառում, որ կառավարությունում լինեն մարդիկ, որոնք թեև ՀՀԿ-ական չեն, բայց ասոցացվում են հին ռեժիմի հետ»,- ասաց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է կանխատեսմանը, թե հնարավո՞ր է, որ Հանրապետական կուսակցությունը այսքանից հետո շարունակի մնալ Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը, մեր զրուցակիցն ասաց, որ ՀՀԿ-ն եղել էդասական իշխանություն, ինչպես դա եղել է մյուս հետխորհրդային երկրներում: Անդամների մեծամասնությունը կուսակցական է դարձել կարիերայի առաջխաղացման համար, ինչպես ժամանակին Խորհրդային միությունում էր: Բայց կանխատեսելի է, որ ՀՀԿ-ից լուրջ արտահոսք կլինի և կմնան, լավագույն դեպքում, 3-4 հազար կամ 5-10 հազար, թեև իրենք խոսում են 140-150 հազարի մասին:
 
«Կարծում եմ, ռեբրենդինգի փորձ կլինի: Իհարկե, պարտադիր չէ փոխել կուսակցության անունը, բայց փորձ կարվի կառուցել ավելի դասական կուսակցություն, այլ ոչ թե իշխանության կուսակցություն: Դրանում կմնան մարդիկ, որոնք պատրաստ են լինել նաև ընդդիմություն: Եվ միայն դրանից հետո հնարավոր կլինի գնահատել, թե ինչ վիճակում է կուսակցությունն ընտրությունների նախաշեմին՝ ռեբրենդինգ կարվի, թե ինքնամաքրում, ովքեր կլինեն կուսակցության անդամները և ինչ կազմ այն կունենա: Հասկանալի է, որ այն ռեսուրսները, որ իրենք ունեին և այն, ինչ կունենան նոր կարգավիճակում համեմատելի չեն կարող լինել: Իհարկե, չեմ կարծում, թե ռեսուրսները կսպառվեն, բայց պարզ է, որ դրանք այն չեն լինի»,- թվարկեց Վիգեն Հակոբյանը:

Քաղտեխնոլոգը վստահություն հայտնեց, որ ՀՀԿ-ի արդյունքը ապագա արտահերթ ընտրություններում կախված է կուսակցության ռեբրենդինգից և նրանից, թե ինչ ռեսուրսներ կմնան իրենց ակտիվում և որ ամենակարևորն է՝ ինչպիսին կլինի ընտրությունների պահին Փաշինյանի վարկանիշը:


Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել VERELQ-ի ռուսալեզու բաժնում

Տպել

Թեմայի այլ նորություններ