29.03.2024
Մայիսի 8-ին Հայաստանը կունենա նոր վարչապետ. ՀՀԿ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Քաղաքական հանգուցալուծմից ժամեր առաջ. նախագահ Սարգսյանի հեռախոսազրույցները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօրվանից խորհրդակցություններ է սկսել Ազգային Ժողովում ներկայացված պատգամավորական խմբակցությունների ղեկավարների հետ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:


Մինչ այդ մայիսի 2-ի օրվա ընթացքում Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ, որը զրուցել էր նաեւ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ:


Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ զրուցակիցներն իրենց մտահոգություն են հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ: Դրա հանգուցալուծման համար նրանք առանցքային են համարել ներգրավված բոլոր քաղաքական ուժերի բարձր պատասխանատվությունը, իմաստնությունը եւ խնդիրների լուծման պատրաստակամությունը՝ բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակներում:


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաեւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:


ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը, անդրադարձ է եղել նաեւ հայ-վրացական համագործակցության օրակարգային հարցերին:


Այնուհետեւ հայտնի դարձավ, որ մայիսի 8-ին Հայաստանը կունենա նոր վարչապետ: Իշխող Հանրապետական կուսակցության խմբակցությունը կսատարի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրած վարչապետի թեկնածուին:


Այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` կոչ անելով դադարեցնել հանրապետության տարածքում բողոքի զանգվածային ակցիաները, որոնք ուղեկցվում են պետական հաստատությունների ու փողոցների շրջափակմամբ:


Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ծառուկյան» խմբակցությունը մայիսի 8-ին նույնպես կպաշտպանի ժողովրդի թեկնածուին: Այս մասին Մարիոթ հյուրանոցում հանդիպումից հետո հայտարարել էր ընդդիմության առաջնորդ Նիկոլ ՓաշինյանըԳագիկ Ծառուկյանն էլ նշել էր, որ քննարկումներում նախապայմաններ առաջ չեն քաշվել, և կրկնեց, որ հաղթանակը ժողովրդինն է և ժողովրդի թեկնածուին երկրորդ անգամ էլ կողմ կքվեարկեն:

Գնում ենք տուն ու պատրաստվում ենք վարչապետի ընտրության. Նիկոլ Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար