24.04.2024
Սերժ Սարգսյանը` ԱԺ-ո՞ւմ. այսօր կորոշվի ՀՀԿ ու իր հետագա անելիքը
prev Նախորդ նորություն

Եթե Ռոբերտ Քոչարյանը մասնակից լիներ` ՀՀ-ն երբեք նման ճգնաժամի մեջ չէր հայտնվի. գրասենյակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել` հերքելով Ռոբերտ Քոչարյանի` ներքաղաքական գործընթացներին մասնակցելու և Մոսկվա մեկնելու մասին լուրերը։

«Երեկ և այսօր մամուլում և համացանցում տարատեսակ տեղեկություններ տարածվեցին, որ կապված էին Ռոբերտ Քոչարյանի առնչությանը քաղաքական գործընթացներին: Վիկտոր Սողոմոնյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հերքեց թե Քոչարյանի` իբր Մոսկվա մեկնելու լուրը, թե նրա ներգրավվածության մասին ասեկոսեները, ասելով, որ նախագահ Քոչարյանը ուշադիր հետևում է գործընթացներին, բայց չի մասնակցում դրանց:

Մեր խմբագրության կողմից ուզում ենք ավելացնել. վստահ ենք, որ եթե Ռոբերտ Քոչարյանը մասնակից լիներ Հայաստանի քաղաքական կյանքին ու պետական կառավարմանը, ապա Հայաստանը երբեք նման ճգնաժամի մեջ չէր հայտնվի»,–ասված է ՀՀ երկրորդ նախագահի հայտարարության մեջ:


Ավելի վաղ Հայաստանի նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Mediamax-ին ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` քաղաքական գործընթացներին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության մասին, չի համապատասխանում իրականությանը:


 

Մենք ժողովրդի թեկնածուի կողքին ենք` կընտրենք Փաշինյանին երկրորդ անգամ էլ. Ծառուկյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին