29.03.2024
ՀՀ-ի ֆինանսական համակարգը կայուն է, խուճապ չկա․ ԿԲ-ն հերքում է մտահոգությունները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փորձագետ. Փաշինյանը չի կարող արագ խզել կապերը ՌԴ–ի հետ

Առկա է երկու սցենար, որոնցով կարող է առաջնորդվել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով։ Այդ մասին հայտարարել է Կովկասի հարցերով փորձագետ Արթուր Աթաևը։

Նա նշել է, որ դրանցից մեկը հայ–ռուսական հարաբերությունների վատթարացումն է` Գյումրիից ռուսական զորքերի դուրս բերման պահանջով։ Ըստ նրա, ՀՀ–ՌԴ հարաբերությունները բավականին սերտ կապերով են կապված։ Այստեղ առկա է աշխատանքային միգրացիա, ռազմական համագործակցություն, ՌԴ–ում հայկական սփյուռքի առկայությունն և այլն։ Աթաևը նշել է, որ եթե անգամ Փաշինյանն արագ հայտնվի ԵՄ–ի ու ԱՄՆ–ի ազդեցության ներքո, նա չի կարողանա արագ խզել ՌԴ–ի հետ կապերը։

Ըստ նրա, երկրորդ սցերան այն է, որ Փաշինյանը չունի թիմ, ոչ էլ կառավարման փորձ ՀՀ–ի տնտեսական աճն ապահովելու համար` տնտեսական խնդիրների ֆոնին Փաշինյանը չի կարող զրկվել այնպիսի կարևոր տնտեսական գործընկերոջից, ինչպիսին ՌԴ–ն է։

Յոթ օր հետո ևս ՀՀԿ-ն դեմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը. Զոհրաբյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար