28.03.2024
Որպես ձեր նախկին վարչապետի փոքր եղբայր խնդրում եմ՝ մտածեք երկրի մասին. Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀԿ-ն դեմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանին. որոշումն ընդունված է

ՀՀԿ խմբակցությունը միասնական որոշում ունի վարչապետի ընտրության հարցում: Այս մասին ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մեր պատգամավորների քվեարկության վրա մենք չենք բռնանում, բայց մեր որոշումը միասնական է»,- հայտարարեց նա: Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք մտավախություն չունի երկրում առկա իրավիճակի մասով, եթե այսօր վարչապետ ընտրվի կամ չընտրվի, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց.

«Երկու դեպքում էլ ունեմ մեծ մտավախություն»,- շեշտեց նա՝ չբացելով փակագծերը: Բաղդասարյանը հորդորեց սպասել իր ելույթին:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը  հայտարարել էր, որ չի տեսնում Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ: Հաշվի առնելով նաև ՀՀԿ-ական պատգամավորների ելույթները՝ ենթադրելի է, որ Սերժ Սարգսյանի կուսակիցները դեմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Ռազմական փորձագետ. Բաքուն ցանկանում է «փոքր արյամբ` հզոր հարվածով» լուծել ղարաբաղյան հարցը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար