28.03.2024
Նիկոլ Փաշինյանի Հայաստանը. ինչպիսի՞ երկրում կարթնանանք, եթե նա ընտրվի վարչապետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ–ն կրկնում է արևելաեվրոպական երկրների ուղին

Հեղափոխությունից հետո շատերը պնդում են, որ ՀՀ–ն լինելու է անկախ, սակայն դա միայն «պրոքսի» հավաստիացում է, որը տրվել է ամերիկացիների կողմից, որոնց վերահսկողության տակ կգնան «ծիրանի հեղափոխականները»։ Հայկական իսթեբլիշմենթի մի մասը, որոնք դեռևս իշխանության ղեկին են, մեկնել են Մոսվկա։ Պարզ է, որ Կրեմլ հայերը մեկնել էին ոչ էքսկուրսիոն նպատակներով, փոխանցում է kp.ru–ն։

ՀՀ–ն կրկնում է նախկին խորհրդային երկների, ինչպես նաև արևելաեվրոպական երկրների ճանապարհը, որոնք մինչև ԽՍՀՄ փլուզումը կոչվում էին ժողովրդական դեմոկրատիայի երկրներ։

ՌԴ–ից բացի հայկական արդյունաբերական ապրանքներն ոչ ոք չի ցանկանում գնել` հաստոցները հին են, իսկ դրանք թարմացնելու համար գումարներ չկան։ Հայկական արտահանման 30%–ը կազմում է լեռնահանքային արտադրանքը։
Սակայն ԱՄՆ–ի համար ՀՀ–ն շատ լավ «մասնաբաժին» է` ՌԴ–ի սահմանների մոտ։ ԱՄՆ–ն արդեն սեփական ռազմակայանները տեղակայելու առաջարկությունն արել է Ղազախստանին` Կասպից ծովում տեղակայվելու համար, իսկ Տաջիկստանը ջանքեր է գործադրում ՌԴ–ի ռազմակայանը դուրս բերելու ուղղությամբ։

Երեք միլիոն բնակչություն ունեցող ՀՀ–ում աշխատում է 2500 ամերիկացի դիվանագետ։ Ինչ է լինելու ՀՀ–ի հետ, երբ այնտեղ հաստատվեն «յանկիները»։ ՀՀ–ն ընկնելու է «կառավարվող քաոսի» տակ։ Չմոռանանք ՀՀ–ի հարևանների մասին` Ադրբեջանի ու Թուրքիայի, որոնք դեռևս չեն հոշոտել ՀՀ–ին, քանի որ նրա թիկունքում կանգնած է ՌԴ–ն։ Իշխանությունից հեռացած նախագահ Սագսյանը դա լավ գիտակցում էր`հենվելով իր ղարաբաղյան փորձառության վրա։

Սուպեր-վարչապետական համակարգ գոյություն չի ունենալու. վարչապետի թեկնածու  - LIVE
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար