Կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն. ԱՄՆ դեսպանություն

213

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել Երևանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ:


Դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ:


«Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը: Մեզ անհանգստացնում են լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումները. մենք ընդգծում ենք ոստիկանության կամ ցուցարարների դեմ բռնության համար մեղավորներին օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրությունում:


«Խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն», - հայտարարել է ՀՀ֊ում ԱՄՆ դեսպանությունը:

Տպել

Թեմայի այլ նորություններ