19.03.2024
Քաղաքը եռում է. ցուցարարներին բերման են ենթարկում նաև քաղաքային ավտոբուսներով ԹԱՐՄԱՑՎՈՂ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Նիկոլ Փաշինյանը չի «ձգում», որպես Սերժ Սարգսյանին այլընտրանք. Expert

ՀՀ–ում տեղի է ունեցել տեղափոխություն`Սերժ Սարգսյանը նախագահական աթոռից տեղափոխվել է վարչապետի աթոռին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա պոպուլյարությունն ընկնում է, իսկ ընդդիմությունը մատական է տրամադրված կարելի է սպասել հերթական հեղափոխություն նախկին ԽՍՀՄ–ի երկրներից մեկում, փոխանցում է expert.ru–ն։


Սերժ Սագսյանի դեմ ցույցերը գլխավորում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ով համարվում է նախկին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմնակիցներից մեկը։


Փաշինյանը կարողացել է ցույցերի միջոցով ապահովել հեռուստատեսային նկար, սակայն եթե իշխանությունները կոպիտ սխալներ թույլ չտան ու մեծ ուժ չկիրառեն ցուցարարների հանդեպ, ապա նրանք կարող են շահած դուրս գալ այս իրավիճակից։


Այդ դեպքում Սարգսյանի դեմ ցույցի դուրս եկած մարդիկ երթերից հետո աստիճանաբար կցրվեն։ Դրա վրա կազդի նաև հայկական ընդդիմության քրոնիկ հիվանդությունը`գաղափարների և առաջնորդների դեֆիցիտը։ Նախկինում Սարգսյանի հակառակորդներին ոգևորում էր առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի կերպարը, սակայն այժմ նա հեռացել է ակտիվ քաղաքականությունից։


Փաշինյանը, սակայն, չի ձգում Սերժ Սարգսյանին այլընտրանքը դառնալուն։

Բերման է ենթարկվել 92 մարդ. ոստիկանություն
Հաջորդ նորություն next