28.03.2024
Թոմ դը Վաալ. հայ-թուրքական հարաբերություններին կանդրադառնա Հիլարի Քլինթոնը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Նաբուկոյի ուրվականը

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Նաբուկո (NABUCCO) գազամուղի նախագծի վերականգնման համաձայնագիր: Այդ համաձայնագիրը ստորագրվել է Իլհամ Ալիևի Բուլղարիա կատարած այցի շրջանակներում: Բորիսովի խոսքով, իրենք ցանկանում են Նաբուկոյի բուլղարական հատվածի շինարարության մասին առաջարկությամբ մեկնել Բրյուսել և այդ նախագիծը ներկայացնել Եվրոպական հանձնաժողովին:

Բուլղարիայի վարչապետը նշել է, որ իրենց երկիրը Եվրոպական հանձնաժողովի պահանջով արգելափակել է ռուսական նախագիծ համարվող Հարավային հոսքը և այժմ չի ցանկանում մնալ առանց գազի: Նրա խոսքով, Նաբուկո գազամուղը բխում է նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի շահերից:

Նաբուկո գազամուղը, որը պետք է Ադրբեջանի և Թուրքմենստանի գազը 3300 կմ երկարության խողովակաշարով տեղափոխեր Թուրքիայի տարածքով դեպի Ավստրիա Եվրոպական հանձնաժողովի կողմից չեղյալ է համարվել դեռևս 2013թ.-ին: Եվրոպան կանգ է առել ավելի էժան TANAP գազամուղի իրականացման վրա, որով ադրբեջանական Շահ-Դենիզ հանքավայրից 10 միլիարդ խմ գազ պետք է արտահանվի Թուրքիայի և Հունաստանի տարածքով դեպի ԵՄ:

Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Գրիվաչի կարծիքով Բուլղարիան Ադրբեջանի հետ կարող է ցանկացած պայմանագիր ստորագրել, սակայն ադրբեջանական գազի վերջնական սպառողը արդեն հայտնի է: Բուլղարիային կարող է բաժին հասնել ընդամենը մեկ միլիարդ խմ գազ, սակայն դրա համար պետք է կառուցել Թուրքիայից դեպի Բուլղարիա ձգվող գազամուղ, անհրաժեշտ են ներդրումներ և այլն:

Ռուսական կողմը Թուրքիայի հետ իրականացնելու է «Թուրքական հոսք» նախագիծը, որով ռուսական գազը հասնելու է թուրք-հունական սահմանին՝շրջանցելով Բուլղարիայի տարածքը: Սոֆիան հայտնվել է բավականին բարդ իրավիճակում՝ ցանկանալով լոյալ երևալ Արևմուտքի, Բրյուսելի հանձնակատարների աչքում նրանք արգելափակեցին «Հարավային հոսքը», որը թույլ կտար ստանալ ռուսական գազ թե ներքին սպառման համար, թե Բուլղարիան կդարձներ կարևորագույն տարանցիկ երկիր ԵՄ-ի համար: Այս պահին Բուլղարիան գազ է ստանում Տրանսբալկանյան գազամուղով, որը սակայն անցնում է Ուկրաինայի տարածքով:

Մոսկվան մինչև 2019թ.-ը կյանքի կոչելով «Թուրքական հոսքը» այլևս չի ցանկանա օգտագործել Ուկրաինայի տարանցիկ հնարավորությունները՝ Կիևին լրացուցիչ քաղաքական և տնտեսական ազդեցության լծակներ չթողնելու համար: Բուլղարիան այս պարագայում հայտնվում է բավականին բարդ իրավիճակում՝ զրկվել Տրանսբալկանյան գազամուղի հնարավորություններից, չեղյալ հայտարարելով «Հարավային հոսք» նախագիծը, մնալ ադրեջանական գազի հույսին, այն էլ եթե Եվրոպական հանձնաժողովը ցանկանա որևէ կերպ վերականգնել Նաբուկո նախագծի բուլղարական հատվածը:

Դրա համար պետք է թուրք-բուլղարական սահմանին նոր գազային խողովակաշար կառուցել, ինչն էլ Թուրքիային Բուլղարիայի վրա ազդելու լրացուցիչ լծակ է տալու: Անկարան Թուրքական հոսքի միջոցով ազդեցության լծակներ կունենա սահմանակից Հունաստանի և ընդհանրապես ԵՄ-ի երկրների վրա: Թուրքիան Նաբուկոյի բուլղարական հատվածի վերականգնման դեպքում, ինչը քիչ հավանական է, հաշվի առնելով նաև Կասպից ծովի կարգավիճակի չհստակեցվածությունը, կունենա գազային լծակ նաև Բուլղարիայի վրա, որտեղ մեծ թիվ են կազմում էթնիկ թուրքերը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Բուլղարիա կատարած այցի ընթացքում ստորագրվել է ռազմավարական համագործակցության մասին համաձայանգիրը: Փաստորեն Բուլղարիան, արգելափակելով ռուսական «Հարավային հոսք» նախագիծը, այժմ որպես «փոխհատուցում» ԵՄ-ից պահանջում է ապահովել իրեն գազով գոնե Հարավային «գազային միջանցքի» միջոցով:
Թուրքիան զինվում է սեփական արտադրության տանկերով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար