24.04.2024
Ժամը 13:30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 100-ի. Ոստիկանություն
prev Նախորդ նորություն

Երևանի մի շարք առևտրի կենտրոնների աշխատակիցներ միանում են Փաշինյանին

Երևանի մի շարք առևտրի կենտրոնների առևտրականներ, աշխատակիցներ այս պահին գնում են միանալու «Իմ քայլը» նախաձեռնության մի քանի օր տևող հանրահավաքներին։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Համերաշխություն» ՀԿ նախագահ Արմեն Ներսիսյանը, ով նաև ամիսներ առաջ կոորդինացնում էր «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիան։


«Մենք հիմա հավաքվել ենք, լիքը մարդ կա, «Սուրմալու»-ից ու այլ առևտրի կենտրոններից առևտրականներ են հավաքվել, գնում ենք միանանք Նիկոլին։ Մենք ուզում ենք միանանք իրան ու հասնենք փոփոխության։ Մենք պետք է օգնենք էս ժողովրդին դուրս գալու ստեղծված վիճակից։ Եթե փոփոխություն լինի, հարկային դաշտում էլ լիքը փոփոխություններ կլինեն, դաշտը կբարելավվի»,- ասել է Ներսիսյանը։


Աղբյուրը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարները այսօր իրազեկման և պայքարին միանալու կոչով մտել էին «Սուրմալու», «Փեթակ» առևտրի կենտրոններ, որից հետո էլ, ըստ Ներսիսյանի, մարդկանց մոտ պայքարին միանալու ցանկություն է առաջացել։


Ավելի վաղ, երբ Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարները երթով անցնում էին Արշակունյաց պողոտայով, «Սինոփսիս Արմենիա»-ի աշխատակիցները դուրս էին եկել երթը դիտելու: Նրանցից ոմանք պարզաբանել էին, թե չեն միանում գործադուլին, պարզապես դիտում են, թե ինչ է կատարվում: 

Նազարբաևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին