19.03.2024
ՀԱԷԿ-ի փակման մասին խոսակցությունները արհեստածին են ու անհիմն. փոխնախարար
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մինսկը «Պոլոնեզ» համակարգեր վաճառում Բաքվին, բարձրացնել խնդիրն ՀԱՊԿ-ո՞ւմ, թե՞ ոչ

Հայաստանի ԱԳՆ-ն ու ՊՆ-ն արձագանքել են «Կոմերսանտ» պարբերականի տարածած տեղեկատվությունն առ այն, որ 2018 թվականին Բելառուսը մտադիր է տաս «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր մատակարարել Ադրբեջանին:


Հայկական կողմը ափսոսանք է հայտնում, որ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն չունեցող երկիրին՝ Ադրբեջանին, սպառազինությունների նման տեսակ է վաճառվում, ինչը որեւէ կերպ չի նպաստում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը:


Ավելի վաղ ռուսական «Կոմերսանտ» պարբերականը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ 2018 թվականին ՀԱՊԿ-ի գծով Հայաստանի դաշնակից Բելառուսը մտադիր է իրականացնել տասը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին արտահանման համաձայնագիրը: Համակարգի հավանական պատվիրատուն համարվում է Ադրբեջանը. վերջինիս պաշտպանության նախարարն այցելել էր Բելառուս, որտեղ ծանոթացել էր համակարգերի արտադրման տեխնոլոգիաների հետ:


Հատկանշական է, որ ավելի վաղ՝ 2018 թվականի փետրվարին հաղորդվել էր, որ Հայաստանին հաջողվել է արգելափակել Բելառուսի տվյալ գործարքն Ադրբեջանի հետ: Այդ տեղեկատվությունը Բելառուսում «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել էր ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը, որն էլ մինչ այդ շրջանառության մեջ էր դրել Բաքվին «Պոլոնեզների» վաճառքի լուրը: Կրակի վրա յուղ լցրեց նաեւ այն, որ ավելի վաղ Լուկաշենկոն Մինսկում Հասանովի հետ հանդիպմանը հայտարարեց, որ «Բելառուսը մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար»:


ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, արձագանքելով հիշյալ հրապարակմանը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտարարեց. «Մեր դիրքորոշումը Ադրբեջան զենքի մատակարարումների վերաբերյալ հստակ է, այն փոփոխություն չի կրել։ Ինչ վերաբերում է կոնկրետ հրապարակմանը, ապա ԱԳՆ-ն սովորություն չունի մեկնաբանել անանուն աղբյուրների կողմից տրված տեղեկատվությունը»:


Հարցին՝ եթե տեղեկությունը հաստատվի, Հայաստանը մտադի՞ր է հարցը բարձրացնել ՀԱՊԿ-ում, որի գլխավոր քարտուղարը ՀՀ-ի ներկայացուցիչ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն է, Բալայանն արձագանքել է․«Դիվանագիտությունը «եթե»-ների արվեստ չէ, այլ կոնկրետ փաստերի: Ես Ձեր առաջին հարցին պատասխանելիս ասացի, որ Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ մեր դիրքորոշումները հայտնի են և փոփոխություն չեն կրել»:


Ադրբեջանին սպառազինության նոր տեսակի վաճառքի լուրը մեկնաբանել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Արծրուն Հովհաննիսյանի խոսրքերը հաստատեցին «Կոմերսանտ»-ի աղբյուրների՝ հայկական կողմում այդ համաձայնագրի վերաբերյալ բացասական ընկալումների մասին ենթադրությունները:


«Կոմերսանտ»-ի աղբյուրները նկատել են, որ այդ համաձայնագիրը բացասաբար է ընկալվելու հայկական կողմից՝ նշելով, որ «Հայաստանում գտնվող «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը կարող են զսպող դերակատարություն ունենալ հայ-ադրբեջանական հարաբերութուններում»:


«Անկախ նրանից, թե որ պետությունն է վաճառում Ադրբեջանին նման զինատեսակներ, սա հարուցում է մեր ափսոսանքը, քանի որ այդ համակարգերը հայտնվում են զինված ուժերի վրա քաղաքացիական վերահսկուղություն չունեցող պետության ձեռքում, ինչը ոչ մի կերպ չի կարող նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ նկատելով, որ ամեն դեպքում 200 կմ հառահարություն ունեցող Ադրբեջանում տեղակայվելիք հրթիռները չեն կարող այս իրավիճակում լրջորեն ազգել ԼՂ հակամարտության շրփան գծում իրավիճակի վրա:


Նշվում է, որ 301 միլիմետր տրամաչափ և 7.2 մետր երկարություն ունեցող հրթիռները կարող են արձակվել ընդամենը 50 վայրկյանի ընթացքում: Ինը նման համակարգերը բավարար են, որպեսզի 100 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքի վրա ոչնչացվեն հակառակորդի օբյեկտները:


Նման սպառազինություն,. Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանը փորձել է գնել, գնել է, և փորձելու է գնել: «Մենք սա հաշվի ենք առնում», - նշում է նա ու հավելում, որ համակարգերի ձեռք բերումը Ադրբեջանի կողմից շփման գծում «ուղիղ իմաստով ոչ մի հետևանք» չի ունենա: Նա նաեւ հրաժարվել է պատասխանել հացին՝ թե արդոյք Հայաստանն այս հարցը պետք է բարձրացնի ՀԱՊԿ-ում:


Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի կարծիքով, եթե վաճառքի մասին տեղեկությունը հաստատվի, Հայաստանը պետք է հարցը բարձրացանաի ՀԱՊԿ-ում․«Սա կարծես թե այդ Լապշինի դեպքի շարունակությունն է․․․ Ո՞նց կարելի էր նման երկրին վաճառել այսպիսի զենք: Ադրբեջանն այդ զենքը գնում է ոչ թե պաշտպանվելու համար, այլ հարձակվելու, սպանելու, կոտորելու համար: Սա արմատապես չի փոխելու իրավիճակը: Այնուամենայնիվ բնական է, որ լարվածություն կարող է ստեղծել»:


Նշենք, որ «Պոլոնեզ» համակարգերն Ադրբեջանում դիտարկվում էին որպես հակակշիռ ՀՀ-ում մարտական ծառայություն իրականացնող «Իսկանդեր» համակարգերին: Ադրբեջանը վերջին շրջանում, կարելի է ասել, «Իսկանդեր» համակարգերի քարոզչական հակակշիռների փնտրտուքի մեջ է: Մի ժամանակ որպես հակակշիռ դիրտարկվում է իսրայելական «Երկաթե գմբեթ» զինատեսակը, մինչեւ վերջերս էլ խոսում էին «Պոլոնեզ»-ի մասին:


Մինչ այս ռուսաստանցի փորձագետները կասկածում էին, որ Մինսկը կվաճառի բաքվի համար այդքան կարեւոր սպառազինության այդտեսակները, քանի որ դրա «մաքուր» բելառուսական զենք չէ: «Դրա վաճառքի հարցում Մինսկը պետք է հաշվի առնի երրորդ երկրի կարծիքը: Այդ երրորդ երկիրը Չինաստանն է, որի հրթիռներն են օգտագործվում այդ սպառազինության տեսակի կառուցման մեջ: Բելառուսն այդ համակարգը հավաքում է իր տարածքում, սակայն հրթիռը չինական է, ուստի վաճառքի հարցում պետք է լինի Չինաստանի համաձայնությունը»,- նշում էր ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը:


Թեպետ չկա գործարքի մասին պաշտոնական հաստատում, սակայն դրա վրա չինական կողմի վետո դնելու հեռանկարը կասկածելի է համարում հայաստանցի ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը:


«Չինաստանի գործոնը, իհարկե, կարեւոր է, հատապես հաշվի առնելով վերջին շրջանում Պեկինի ու Երեւանի միջեւ ռազմա-քաղաքական կապերի ակտիվացումը: Սակայն պետք է հասկանալ նաեւ, որ Բելառուսը շատ մեծ կարեւորություն է ներկայացնում Չինաստանի համար՝ որպես հարթակ Արեւելյան Եվրոպայում իր ազդեցության տարածման համար: Մյուս կողմից տեխնոլոգիաների տարածման հարցում Չինաստանն ԱՄՆ-ը չէ, որը շատ զգայուն է երրորդ երկրներին իր տեխնոլոգիաների փոխանցման հարցում: Չինաստանը հետաքրքրված է իր տեխնոլոգիաների տարածման հարցում», - նշում է փորձագետը:

Ղարաբաղի անվտանգությունն` առաջնահերթություն
Հաջորդ նորություն next