29.03.2024
Թրամփը դեռ ցանկանում է հանդիպել Պուտինի հետ․ Սպիտակ տուն
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱՄՆ նախագահը Թուրքիայից պահանջել է ազատել ամերիկացի քահանային

Թրամփը՝ Թուրքիայի իշխանություններից պահանջելով ամերիկացի քահանային ազատել, ում մեղադրում են 2016 թվականին երկրում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ:


«Քահանա Էնդրյու Բրանսոնը, որը կարգին մարդ է եւ ԱՄՆ-ում քրիստոնեական հոգեւորական, Թուրքիայում նստած է ամբաստանյալի աթոռին եւ հետապնդվում է առանց որեւէ հիմնավորման: Նրանք նրան լրտես են անվանում, բայց ավելի շուտ ես եմ լրտես, քան նա: Հույս ունեմ, որ նրան թույլ կտան վերադառնալ իր հոյակապ ընտանիք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սպիտակ տան ղեկավարը:


Թուրքիայում ապրիլի 16-ին սկսվել է Էնդրյու Բրանսոնի դեմ դատավարությունը, ում սպառնում է 35 տարվա բանտարկություն:


Բրանսոնին, որը բանտարկված է 2016-ի դեկտեմբերից, մեղադրում են «ահաբեկչական խմբավորումների հանձնարարությամբ հանցագործությունների կատարման, որոնց անդամ չի հանդիսանում» եւ «լրտեսության» մեջ:


Նա ավելի քան մեկ տարի առաջ կալանավորվել է անօրինական քրդական անջատողական խմբավորման եւ մուսուլման քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համախոհների հետ կապերի կասկածանքով, ում Թուրքիայում ահաբեկիչ են համարում:
Ինքը Բրանսոնը հերքում է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները: ԱՄՆ-ն բազմիցս Թուրքիային կոչ է արել քահանային ազատել:

Սե՛րժ, դու մեր հայրը չես. Թանկյանը աջակցություն է հայտնում ցուցարարներին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար