18.04.2024
Վաղը ամբողջ հանրապետությունը պետք է դուրս գա փողոցներ. Փաշինյանը հրապարակեց հետագա անելիքը
prev Նախորդ նորություն

Վճռորոշ օր. ընդդիմությունը փակում է փողոցները, ոստիկանությունը՝ բերման ենթարկում ԹԱՐՄԱՑՎՈՂ

Երևանում ընթանում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ցույցերի 5-րդ օրը։ Արդեն փակ փողոցներ կան, ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ցուցարարներին:


Ընդդիմությունը, ինչպես եւ նախօրեին երեկոյան հայտարարվել էր, փորձելու է շրջափակել Ազգային ժողովի բոլոր մուտքերն ու ելքերը մինչև ժամը 12։00-ն, քանի որ այդ ժամին խորհրդարանը քվեարկությամբ ընտրելու է վարչապետին։


11.51


Սերժ Սարգսյանը ժամանեց ԱԺ: Ուշագրավն այն է, որ նա ժամանեց այն նույն ավտոշարասյունով, որով շրջում էր նաև նախագահության օրոք: Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից որևէ պաշտոն չի զբաղեցնում:


11.30

Նիկոլ Փաշինայնը հայտարարեց, որ ժամը 12.00-ին հանդես է գալու հատուկ հայտարարությամբ: Այս պահին ցուցարարները նրա առաջնորդությամբ հասնում են Ֆրանսիայի հրապարակ, իսկ ժամը 12.00-ին կմեկնարկի ԱԺ հատուկ նիստը, որին մասնակցելու և ելույթով հանդես է գալու ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը: Նա, հիշեցնենք, վարչապետի միակ թեկնածուն է:


11.18


Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայով քայլում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։ Ցուցարարները վանկարկում են՝ «միացե՛ք, միացե՛ք»: Ավելի վաղ նրանք Մանկավարժական համալսարանի մոտ էին, անցան Երևանի կենտրոնական մի շարք փողոցներով:


10.46


Ոստիկանությունը հանդես է եկել հերթական հայտարարությամբ, որով տեղեկացնում է, որ պատրաստ է ցրել ցույցը: «ՀՀ ոստիկանությունը պատրաստ է իրականացնելու իր պարտականությունը, որը կարող է կատարվել ցանկացած անհրաժեշտ պահի, որով պայմանավորված՝ կոչ ենք անում հավաքի մասնակիցներին զերծ մնալ անօրինական գործողություններից՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Նկատի ունենալով նման գործողությունների հետևանքները՝ հավաքի վայրում գտնվող լրագրողներին կոչ է արվում ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի մասնակիցներից»,- ասված է հայտարարության մեջ:


10.34


Դեմիրճյան փողոցը շարունակում է ոստիկանական ուժերով փակ մնալ, ինչպես նաև դեպի ԱԺ տանող փողոցները: Դեմիրճյանի վրա են կուտակված ոստիկանական ուժերը, այստեղ է բերվել նաև 4 զրահապատ մեքենա և այլ տեխնիկա: Ժամը 12-ին ԱԺ-ում մեկնարկելու է հատուկ նիստը, որին կմասնակցի նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:


10.27


Այս պահին լարված է իրավիճակը Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում: Ցուցարարները փորձում են փակել ճանապարհը, միակողմանի դա նրանց հաջողվել է` դեպի Կիևյան կամուրջ հատվածը, ոստիկանները փորձում են խոչընդոտել: Ցուցարարների թիվը գնալով ավելանում է:

Այստեղ է նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը, սակայն նա հրաժարվում է մեկնաբանություններ տալ:


***


 


Այս պահին  ընդդիմության առաջնորդներից, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը փակում է Աբովյան փողոցը, ցուցարարները նստացույց են սկսում: Փաշինյանը նշում է, որ ժողովուրդը պետք է շրջափակի բոլոր պետական կառույցները


Նշվում է, նաեւ այսօր առավոտյան ոստիկանների ու ցուցարարների միջև հրմշտոց է տեղի ունեցել Թումանյան-Մաշտոց խաչմերուկում, մի քանի ցուցարար տարվել է ոստիկանություն։


Մինչ այդ Երևանի ոստիկանության վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը փորձել է Փաշինյանին փոխանցել ակցինաները դադարեցնելու վերաբերյալ ծանուցումը, սակայն պատգամավորը պատռեց այն։


Գիշերը ոստիկանությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ «նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից»։


Մինչ այդ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես էին եկել Ոստիկանությանն ուղղվածհայտարարությամբ, համաձայն որի ձեւավորվում են հանցավոր խմբեր, որոնք ապրիլի 17-ին ուղղվելու են խաղաղ ցուցարարների դեմ:


«Ըստ հանրության շրջանում տարածվող լուրերի և ԶԼՄ-ների հայտնած տեղեկությունների՝ այսօր Երևանի Էրեբունի թաղամասում նկատվել է քաղաքացիական հագուստով հաղթանդամ տղամարդկանց կուտակում: Արժանահավատ տեղեկությունների համաձայն՝ դրանք հանցավոր խմբեր են, որոնք ըստ ամենայնի, ուղղվելու են խաղաղ ցուցարարների դեմ:


Սույնով հայտնում ենք, որ նշված հանցավոր խմբերի կողմից խաղաղ ակցիաների մասնակիցների դեմ հնարավոր բռնության պատասխանատվությունը կրում են իշխանությունները, եթե անգամ բռնություն կիրառող այդ անձինք հանդես գան որպես երթևեկության անհարմարությունների պատճառով «զայրացած վարորդներ»:


ՀՀ Ոստիկանությունը պարտավոր է արդյունավետ և իրական պայքար տանել կազմկերպված հանցավորության դեմ և նախականխել խաղաղ ցուցարարների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության յուրաքանչյուր փորձ», - ասված էր հայտարարությունում:


Ապրիլի 16-ի երեկոյան Ֆրանսիայի հարապարակում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀԿ-ն պատրաստվում է Սարգսյանին կարգել ՀՀ վարչապետ և վաղը ժամը 12.00-ին ԱԺ նիստ է նախատեսվում: Ըստ այդմ, նա նշեց, թե ինչ է առաջարկվում անել.


«Վաղը «փակիր փողոցը» ակցիան պետք է իրականացնենք ավելի լայն մասշտաներով և փակենք ԱԺ-ին մոտեցող բոլոր մուտքերը: Մեկը Բաղրամյան պողոտան է՝ երկու կողմերից, մյուսը Դեմիրճյան-Պռոշյանն է, հաջորդը Սարյան փողոցը, Հալաբյան փողոցից մուտքը դեպի ձոր, Հրազդան մարզադաշտից մուտքը: Մենք քննարկում էինք, որ այսօրվանից պետք է այդ գործընթացը սկսենք, բայց կարծիք հնչեց, որ գիշերը մարդիկ չեն մնա և ակցիան թույլ կլինի:


Բայց մենք պետք է փակենք այդ բոլոր փողոցները՝ զիլերով, կռազներով, ինչով պատահի: Եվ մեր գործողություններոը պետք է նորից լինեն ապակենտրոնացված: Մեզ անհրաժեշտ է, որ վաղը ամբողջ հանրապետությունը դուրս գա փողոցներ՝ բոլորը, առանց բացառության»,- հայտարարեց նա:


Փաշինյանը կոչ արեց ՀՀ բոլոր քաղաքների ու գյուղերի բնակիչներին դուրս գալ փողոց, փակել բոլոր ճանապարհները, իսկ ով կարող է գան հասնեն Երևան: Կոչ արեց ուսումնական բոլոր հաստատություններին հայտարարել համահայաստանյան դասադուլ և համահայաստանյան գործադուլ:

Ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել Դեմիրճյան փողոցում. առկա է նաև 4 զրահապատ մեքենա
Հաջորդ նորություն next
 ՊՆ կրճատում է հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում
18.04.2024
ՊՆ կրճատում է հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel