Ռուսաստանցիների 86%-ը չի ցանկանում մասնակցել որևէ բողոքի ակցիայի. հարցում

203

Ռուսաստանցիների 86%-ը չի ցանկանում մասնակցել որևէ բողոքի ակցիայի: Այդ են վկայում «Լևադա-ցենտր» սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման տվյալները:


Հարցման մասնակիցների միայն 8%-ն է պատրաստ դուրս գալ հանրահավաքի, գրում է ՌԲԿ-ն: Ըստ հետազոտության, հարցման մասնակիցների 75%-ը քիչ հավանական է համարում ռուսաստանցիների բողոքները կյանքի մակարդակի նվազման կամ սեփական իրավունքների պաշտպանության օգտին, իսկ 17%-ը կարծում է, որ դա միանգամայն հավանական է:


Էլ ավելի սառն են վերաբերվում ռուսաստանցիները քաղաքական պահանջներով բողոքի ակցիաներին: Հարցման մասնակիցների 80%-ը դա քիչ հավանական է համարում (միայն 12%-ը՝ միանգամայն հնարավոր), 88%-ը հրաժարվել է մասնակցել ակցիաներին (6%-ը պատրաստ է):

Տպել

Թեմայի այլ նորություններ