Թրամփը Սիրիային հարվածելիս հետևել է Պենտագոնի խորհրդին. The Wall Street Journal

163

Դոնալդ Թրամփն ականջալուր է եղել Պենտագոնի խորհուրդներին ու զսպել է Սիրիային ավելի հզոր հարված հասցնելու իր ցանկությունը, փոխանցում է The Wall Street Journal–ը։


Դա ցույց է տալիս, որ պաշտպանության նախարար Ջիմ Մեթթիսը դեռ զգալի ազդեցություն ունի Թրամփի վարչակազմում։


Նշվում է, որ Սիրիային հարված հասցնելու ամենազուսպ տարբերակը`սահմանափակ քանակությամբ օբյեկտներին հարվածելն էր, որոնք կապված էին քիմիական զենքի հետ։


Ավելի կոշտ տարբերակն ենթադրում էր ռուսական ՀՕՊ համակարգերին հարվածներ հասցնելը։

Տպել

Թեմայի այլ նորություններ