28.03.2024
Քաղաքապետարանը կոչ է անում զերծ մնալ քաղաքային գույքը տեղաշարժելուց
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Պատրաստ եմ ստանձնել նման պատասխանատվություն. Սերժ Սարգսյանն իր վարչապետության մասին

Հայաստանի պաշտոնաթող նախագահ, իշխող Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական «Իզվեստիային», որտեղ անդրադարձել է իր հետագա պաշտոնավարման հարցին՝ ասելով, որ «պատրաստ է ստանձնել նման պատասխանատվություն»:


Լրագրողի դիտարկմանը, թե օրերս վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ հենց Սերժ Սարգսյանն է Հայաստանի նոր վարչապետի ամենարժանի թեկնածուն, ինչպե՞ս կմեկնաբանի այդ հայտարարությունը, Հայաստանի երրորդ նախագահն արձագանքել է․ - «Իմ կուսակցական գործընկերները պաշտպանեցին Կարեն Կարապետյանի առաջարկությունը կուսակցության խորհրդի նիստում, և ես պատրաստ եմ ինձ վրա նման պատասխանատվություն վերցնել:


Բայց ոչինչ հավերժ չէ: Այդ պատճառով, եթե, իհարկե, իմ թեկնածությունը հաստատվի խորհրդարանում, իմ մյուս պարտականություններին զուգահեռ ես պատրաստվում եմ շատ մեծ ժամանակ հատկացնել փորձի փոխանակմանը, որ կուտակել եմ տարբեր պաշտոններում այս տարիների ընթացքում: Դա շատ կարևոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան և՛ հանրապետականների շարքերում, և՛ կուսակցությունից դուրս»:

ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները առաջադրեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար