Ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի Բաղանիս գյուղը. միջպետական ավտոճանապարհը փակ է

242

Ապրիլի 15-ին, ժամը 14:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ:


Այս լուրը հաստատել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը, հայտնում է Sputnik-ը:


«Այս պահին փակ է միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը։ Դա արվել է անվտանգության նկատառումներով։ Այժմ ավտոմեքենաները երթևեկում են շրջանցիկ ճանապարհով», – նշել է Սահակյանը:


Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Գյուղապետի խոսքով` այս պահին վիճակը հանգիստ է։


Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ադրբեջանական զինուժը Բաղանիսի մոտ կրակ էր բացել հայկական քաղաքացիական բեռնատարի ուղղությամբ, որը պատկանում էր «Սպայկա» ընկերությանը:

Տպել

Թեմայի այլ նորություններ