29.03.2024
Փորձագետ. ԱՄՆ–ն կմնա Սիրիայում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքիայում շարունակվում են Գյուլենի կողմնակիցների ձերբակալությունները

Թուրքիայում շարունակվում են 2016 թվականի հեղաշրջման փորձի հետ կապված կալանավորումները: Թուրք դատախազները հրամայել են ձերբակալել 70 զինվորական սպաների՝ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի համար, ում Անկարան մեղադրում է խռովության կազմակերպման մեջ:

Ինչպես հայտնում է Milliyet-ը, Թուրքիայի ոստիկանությունը գոծողություններ է անցկացնում 34 նահանգներում: Նշվում է, որ կալանավորումները կատարվում են զինվորների հայտարարությունների հիման վրա, որոնք նախկինում նույնպես կալանավորվել են Գյուլենի հետ կապերի մեղադրանքով:

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը մարտին հայտարարել էր, որ Թուրքիայի իշխանությունները պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո կալանավորել են 160 հազար մարդու եւ գրեթե նույնքան պետական ծառայողի էլ աշխատանքից հեռացրել: Ավելի քան 50 հազար մարդու պաշտոնական մեղադրանք է առաջադրվել:

Պենտագոնի ղեկավար. Սիրիային հարվածը կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար