25.04.2024
Մամուլ. «Ծառուկյան» դաշինքի համար իշխանության ներսում տեղ չկա. պատճառները հայտնի են
prev Նախորդ նորություն

Ապրիլյան քրոնիկոն. կբերեն, արդյոք, քայլերը դեպի գունավոր հեղափոխություն (տեսանյութեր)

Երեկվանից Երևանը եռում է ու պատրաստվում քաղաքական գարնան գրեթե ամենակարևոր իրադարձությանը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիաների: «Քայլ արա» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները օրվա ընթացքում տարբեր վայրերում ակցիաներ են իրականացնում ու իրազեկում քաղաքացիներին միանալ Սարգսյանի իշխանության շարունակականությունը խոչընդոտելու պայքարին:


Ակցիաները մեկնարկել են դեռ ապրիլի սկզբից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու կուսակիցները, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ «Քայլ արա» նախաձեռնության շրջանակում անցան ՀՀ մարզերով և այսօր կլինեն արդեն Երևանում, որտեղ էլ տեղի է ունենալու բողոքի ակցիաների կուլմինացիան՝ հանրահավաքներ ու բողոքի երթեր մինչև ապրիլի 17-ը: Այսինքն այն օրը, երբ Ազգային Ժողովը հատուկ նիստում քննարկելու է վարչապետի ընտրության հարցը:


Ապրիլի 11-ին «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը ակցիա իրականացրեց ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ, որտեղ ընթանում էր ՀՀԿ ԳՄ նիստը ու որոշում կայացվեց (ինչպես և սպասելի էր) վարչապետի թեկնածու առաջադրել կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին: 



Նախօրեին տեղի ունեցավ նաև ընդդիմադիրների ավտոերթը:



«Քայլ արա» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները երեկ Ֆրանսիայի հրապարակում նաև վրան տեղադրեցին՝ արգելափակելով երթևեկությունը, սակայն ընդամենը րոպեներ անց ոստիկանները շրջապատեցին ակտիվիստներին ու բռնի ուժով հեռացրեցին վրանն ու ակտիվիստներին՝ բացելով փողոցը: Հետո ամենը կրկնվեց՝ ակտիվիստները վերադարձան և արդեն կենդանի պատնեշ ստեղծեցին փողոցում՝ նստելով հատակին ու արգելափակելով Մաշտոցի պողոտայի երթևեկությունը։



Իրավիճակը սրվեց, երբ Օպերայի հարևանությամբ ակցիա իրականացնող ակտիվիստ Արեն Մկրտչյանը վթարի ենթարկվեց: Բարեբախտաբար վնասվածքը լուրջ չէ: Նա այլ ակտիվիստների հետ փորձում էր փակել ճանապարհը, երբ կանաչ գույնի «Մերսեդես» մակնիշի մենքնայի վարորդը չցանկանալով կանգնել՝ նրան վրաերթի ենթարկեց։ Մեքենան, ի դեպ, GG taxi-ի ավտոմեքենաներից է և երեկվանից Facebook սոցիալական ցանցում օգտատերերը պահանջում են GG taxi տնօրինությունից հեռացնել աշխատանքից նշված մեքենայի վարորդին, այլապես իրենք կբոյկոտեն ընկերության գործունեությունը: 


Մասնավորապես, Մերժիր Սերժին նախաձեռնության առաջնորդներից Դավիթ Սանասարյանը Facebook-յան իր էջում գրել է. «Երբ որ gg տաքսին սկսեց իր գործունեությունը, հրաժարվեցի բոլոր տիպի տաքսիներից, ու սկեցի բոլորին խնդրել, որ օգտվեն ու օգնեն զարգանա այս հավես բիզնեսը։ Երբ որ Յանդեքսն էկավ, սկսեցի անել ամեն ինչ, որ մարդիկ հրաժարվեն գայթակղիչ առաջարկներից, ու շարունակեն օգվել GG-ից. մինչ օրս յանդեքսից մի անգամ օգտված չկամ։


Հիմա դիմում եմ GG տնօրինությանը. քանի դեռ էս վարորդին չեք հեռացրել ու ներողություն խնդրել Արեն Մկրտչյանից ու մյուսներից, հրաժարվում եմ օգտվել ձեր ծառայություններից ու նույնը խորհուրդ եմ տալիս բոլորին։ Արեն ջան, քեզ առողջություն. դու էս ընթացքի իմ ամենակարևոր ձեռքբերումներից ես, շարունակում եմ հիանալ քո էնտուզիազմով ու հիանում, թե ինչքան ես սիրում Հայաստանս»։



ՀՀ ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով հավաքի մասնակիցներից դադարեցնել այլ անձանց իրավունքների անհամաչափ սահմանափակումները և կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հավաքի մասնակցի պարտականությունները. «Հավաքի մասնակիցները հրաժարվել են կատարել ոստիկանության օրինական պահանջները, ուստի, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, կայացվել է հավաքը դադարեցնելու մասին որոշում: Դրանից հետո հավաքի մասնակիցները հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից ողջամիտ հեռավորության վրա, ոստիկանության մարմին չեն բերվել:

ՀՀ ոստիկանությունն անձանց հավաքի անցկացման վայրից հեռացնելու գործողությունն իրականացրել է կատարելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3–րդ կետով նախատեսված իր պարտականությունը, որի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն»,- ասված էր հայտարարության տեքստում:

Այս կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ մինչ այս ոստիկանները իրենց ակցիաները անտեսում էին, սակայն այժմ իրավիճակը փոխվել է, քանի որ նրանք հասկանում են, որ անհանգստանալու լուրջ պատճառներ ունեն. «ՀՀ քաղաքացիներին հրավիրում եմ միանալ մեր պայքարին: Հույս ունեմ, որ Ազատության հրապարակը լեփ-լեցուն կլինի»,- հայտարարեց նա։


Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ դասադուլ են սկսել՝ այդպիսով միանալով պայքարին: Երեկ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը կոչ էր արել մասշտաբային դասադուլներ մեկնարկել, իսկ ավելի վաղ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները հանդիպել էին ուսանողների հետ՝ հորդորելով նրանց միանալ պայքարին:



Ընդդիմադիրները այսօր, անկախ եղանակային պայմաններից, 18․30-ից հավաքվելու են Ազատության հրապարակը՝ սա վերջին կանգառն է: «Փոփոխություն ցանկացողը, հեղափոխության գնացողը անձրևից չպետք է վախենա։ Հիմա մեր Բայց որպեսզի առողջ մնանք, համապատասխան հագուստ և միջոցներ ունենալը կարևոր է։ Էսօրվա 18:30-ի Ազատության հրապարակում մեր հանդիպումը անկյունաքարային է»,- գրառել է Դավիթ Սանասարյանը։



Տավուշի մարզում ականի պայթյունից 3 քաղաքացի է վիրավորվել
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online