28.03.2024
Քաղաքագետ. Բաքուն պահպանելու է բալանսավորված հարաբերությունները Մոսկվայի հետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀԱՊԿ ուժային պոտենցիալի հետագա ամրապնդումը գերակա խնդիր է. Խաչատուրով

Մեզ համար գերակա խնդիր է ՀԱՊԿ-ի ուժային պոտենցիալի հետագա ամրապնդումը: Այս մասին Սանկտ Պետերբուրգում ընթացող ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: 


ՌԻԱ Նովոստիի հաղոդրմամբ, նա նշել է, որ կազմակերպության գերակա խնդիրը ուժային պոտենցիալի ամրապնդումն է.

«Հավաքական ուժերի մարտական հնարավորությունների ընդլայնումից բացի, ՀԱՊԿ-ն ուշադրությունը կենտրոնացնելու է հակաահաբեկչական խնդիրների լուծման հմտությունների զարգացման վրա»,-ասել է Յուրի Խաչատուրովը:


Նրա խոսքով, ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի մարտական հնարավորությունների ընդլայնումը պլանավորվում է իրականացնել մարտական ուսուցման օպտիմալացման, զենքի, ռազմական ու հատուկ տեխնիկայի առաջավոր նմուշներով հանդերձման, կառավարման համակարգերի կատարելագործման եւ համակողմանի ապահովման հաշվին: Կարեւորվել է նաև կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային հանդիպումների անցկացումը:

Le Figaro. Ալիևը պահպանում է սեփական իշխանությունը ռեպրեսիաներով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար