29.03.2024
Կառավարությունում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ապրանքների տեղաշարժին վերաբերող հարցեր
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սերժ Սարգսյանի 10 տարիներին ՀՀ-ում ժողովրդավարության ցուցիչը նվազել է․ Freedom House

Ժողովրդավարության ոլորտում Հայաստանը նախորդ տարվա համեմատ զիջել է դիրքերը և Եվրասիական տարածաշրջանի մի շարք այլ պետությունների նման այսօր կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ, պնդում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ չորեքշաբթի օրը հրապարակած զեկույցը անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ:


Ի տարբերություն նախորդ զեկույցների, այս անգամ հատուկ ուշադրության է արժանացել հատկապես Սերժ Սարգսյանի իշխանավարության հնարավոր երկարաձգումը: Ըստ այդմ, Հայաստանը դասվել է այն երկրների շարքում, որտեղ գլխավոր քաղաքական գործիչը կառավարում է կա՛մ կուլիսներից, կա՛մ ունի չգրված իշխանություն, որը էապես գերազանցում է օրենքով նրան տրված լիազորությունները:


Ավելին, համեմատելով Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիները` կազմակերպությունը փաստում է, որ այդ ընթացքում Հայաստանում ժողովրդավարության ցուցիչը նվազել է:


Ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ էլ Հայաստանը որակվել է կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն, որը փորձում է քողարկել ավտորիտարիզմը, սահմանափակ հարգանք է տածում ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ և անգամ նվազագույն չափով չի համապատասխանում ընտրությունների վրա հիմնված ժողովրդավարության չափանիշներին:


Վերլուծելով անցած տարվա զարգացումները, հեղինակավոր կազմակերպությունը նշում է` Հայաստանը առաջընթաց չի արձանագրել ոչ թափանցիկ ընտրությունների, ոչ արդարադատության, ոչ մամուլի ազատության, ոչ էլ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում. Ճիշտ հակառակը՝ նախորդ տարվա համեմատ է՛լ ավելի է վատացել պայքարը կոռուպցիայի դեմ, ընդ որում, գնահատականը տրվել է՝ հաշվի առնելով ոչ միայն հանրության ընկալումը, այլև` իշխանության վերին օղակների ունեցած բիզնես շահերն ու հակակոռուպցիոն մեխանիզմների արդյունավետությունը:


Ամենավատ արդյունքն արձանագրվել է ժողովրդավարական կառավարման ու ընտրական գործընթացների ոլորտներում, ըստ ուսումնասիրության՝ Հայաստանում կառավարման համակարգի կայունությունը և անկախությունը, օրենսդիր ու գործադիր մարմինների հավասարակշռությունը 2008 թվականից ի վեր շարունակաբար նվազել է: Վերջին տասնամյակում տարեցտարի իջել է նաև ընտրական գործընթացներին ու բազմակուսակցական համակարգի կայացմանը տրված գնահատականը: Ամենաբարվոք վիճակն արձանագրվել է քաղաքացիական հասարակության բնագավառում, սակայն այստեղ էլ 2008 թվականից հետո վիճակը ոչ թե բարելավվել, այլ վատացել է:


Արդյունքում, հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը այսօր ժողովրդավարության ցուցանիշով նկատելի զիջում է Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային, որոնք համարվում են անցումային կամ «հիբրիդային» տիպի պետություններ:


Արևելյան Եվրոպայի, Բալկանների և հետխորհրդային 29 երկրների շարքում Հայաստանից ավելի վատ արդյունք արձանագրել են միայն Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանն ու Կենտրոնական Ասիայի հինգ պետությունները:


Freedom House-ը Միացյալ Նահանգներում հիմնադրված ոչ-կառավարական, անկախ կազմակերպություն է, որն ավելի քան 75 տարի աշխարհով մեկ պայքարում է հանուն մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության կայացման: Կազմակերպության գնահատականները մեծ վստահություն են վայելում Արևմուտքում, հենց դրանց հիման վրա է, օրինակ, ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան որոշում ֆինանսական օժանդակություն տրամադրել կարիքավոր, բայց` ժողովդրավարությանն ու օրենքի գերիշխանությանը հավատարիմ երկրներին:

Ազգային Ժողովը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար