29.03.2024
Պանթյուրքիզմի
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքիան կկառուցի իր առաջին տիեզերակայանը

Թուրքիայի տրանսպորտի և կոմունիկացիաների նախարար Լյութվի Էլվանը հայտարարել է, որ Թուրքիայում կառուցվելու է երկրում առաջին տիեզերական թռիչքների կայանը և Տիեզերական տարածության ուսումնասիրության ինստիտուտը: Այդ մասին հայտնում է Թրենդ գործակալությունը:

Էլվանը նշել է, որ տիեզերական թռիչքների կայանը և ինստիտուտը կառուցվելու են Թուրքիայի կենտրոնական շրջաններից մեկում: Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Թուրքիայի համար առաջնահերթություն է կայանի և ինստիտուտի կառուցումը, ինչը թույլ կտա Անկարային տիեզերք արձակել սեփական արտադրության արբանյակներ:

Մինչ այդ, թուրքական բոլոր արբանյակները տիեզերք են արձակվել ղազախական Բայկոնուր և չինական Ժիուգուան կայաններից: 2019թ.-ին Թուրքիան նպատակ ունի արձակել Türksat-3A արբանյակը: Թուրքիան իր առաջին արբանյակը արձակել էր 2012թ.-ին: Այդ ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել էր Թուրքիայի բոլոր քաղաքացիներին այդ իրադարձության հետ կապված:

Նա նշել էր, որ Թուրքիան դարձավ այն 25 երկրներից մեկը, որը կարողանում է սեփական արբանյակներ արտադրել:

Անկարան տարիներ շարունակ ակտիվորեն զարգացնում է տիեզերական հետազոտությունների ոլորտը: Թուրքերը ցանկանում են ստեղծել ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգը, հեռահար խոցման հրթիռներ և երկրի տարածքում կառուցել տիեզերական թռիչքների համար նախատեսված առաջին կայանը:
Կասպից ծովի «գամբիտը»
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար