19.03.2024
Ո՞ւմ են ՀՀ-ում նախընտրում վարչապետ և ինչո՞ւ չեն վաստահում ընդդիմությանն ու ՀՀԿ-ին. հարցում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀԱԷԿ-ի փակման մասին խոսակցությունները արհեստածին են ու անհիմն. փոխնախարար

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո շատ մեկնաբանություններ եղան Հայկական ատոմակայանի վերաբերյալ, եղան լուրեր, այդ թվում նաև արհեստականորեն շրջանառության մեջ դրված, թե իբրև Ատոմակայանը փակվելու է, սակայն էներգետիկայի բնագավառում Հայաստանը Եվրամիության հետ պայմանավորվել է համագործակցել՝ գործընկերության փոխադարձ շահի, թափանցիկության և կանխատեսելիության սկզբունքների հիման վրա: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:


Նշենք, որ խորհրդարանում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկումը: 


Նազարյանը նշեց, որ այդ համագործակցությունը պետք է կանխատեսելիություն ընդգրկի, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգ ապագործարկման համար ճանապարհային քարտեզի և կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունման դեպքում.


«Այսինքն՝ խոսքը գնում է ճանապարհային քարտեզի վաղաժամկետ ընդունման, ոչ թե փակման մասին: Կողմերը պայմանավորվել են միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցելիս հաշվի առնել ՀՀ առանձնահատկությունները, նաև ատոմային էներգետիկայի միջազգային ստանդարտները և միջազգային փորձը»,- պարզաբանեց նա:


Փոխարտգործնախարարը նաև նշեց, որ երաշխավորված հզորությունը դուրս հանելու միակ փոխարինողը կարող է լինել նույն երաշխավորված հզորությունը: Այս դեպքում՝ ատոմակայանը փոխարինել նոր էներգաբլոկով, որը ոչ միայն հայկական կողմի ցանկությունն է, այլև, շեշտեց նա, ՀՀ էներգետիկ զարգացման ռազմավարության փաստաթղթի հիմնական պահանջը:


Կարեն Նազարյանը նաև անդրադարձավ Ռուսաստանի հետ ՀՀ համագործակցությոանը՝ նշելով, որ այն որեւէ ոլորտում դուրս է Հայաստան-ԵՄ համագործակցությունից, և այստեղ հակասություն չկա: Ի պատասխան ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի հարցին, թե  եթե Ռուսաստանը որոշի Հայաստանում ատոմակայան կառուցել իր տեխնոլոգիաներով ու իր փողով, արդյոք դա չի հակասի այն պարտավորություններին, որոնք կան Հայաստան-ԵՄ համաձայնագրում, Նազարյանն ասաց.


«Պարտավորվածությունների մասով որեւէ խնդիր հետագայում չի կարող առաջանալ, որովհետեւ մեզ համար շատ էական է ատոմային էներգետիկայի զարգացումը: Եթե այդ ճանապարհին կլինեն գործընկերներ, որոնք ցանկություն կունենան մասնակցելու ոլորտի զարգացմանը, մենք անպայման կօգտվենք այդ առիթից: Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը որեւէ ոլորտում դուրս է Հայաստան-ԵՄ համագործակցությունից, այստեղ հակասություն չկա»:


Նշենք, որ ավելի վաղ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հիշեցրել էր, որ ՀՀ կառավարությունը 2014թ. մարտին որոշում է կայացրել ՀԱԷԿ–ի շահագործման ժամկետների երկարացման վերաբերյալ: Գործարկման ժամկետի երկարացումը կիրականացվի ռուսական կողմից տրված 270 մլն դոլար վարկով և 30 մլն դոլար դրամաշնորհի հաշվին.


«Կարևոր է նշել, որ ատոմակայանը գործում է ՄԱԳԱՏԷ-ի բոլոր չափանիշներին համապատասխան և սա միջազգային մասնագետների եզրակացությունն է: Իրականացվում են աշխատանքներ անվտանգության բարձրացման ու արդիականացման ուղղությամբ: Այնպես որ, Մեծամորի ատոմակայանը կծառայի առնվազն մինչև 2027թ.-ը: Մենք կարծում ենք, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից ատոմային էներգետիկան միշտ լինելու է Հայաստանում», - ասել է Սերժ Սարգսյանը:

Մինսկը «Պոլոնեզ» համակարգեր վաճառում Բաքվին, բարձրացնել խնդիրն ՀԱՊԿ-ո՞ւմ, թե՞ ոչ
Հաջորդ նորություն next