20.04.2024
Այս կարգավիճակով մենք վերջին անգամ ենք հանդիպում. Սերժ Սարգսյանն ընդունել է վարչապետին
prev Նախորդ նորություն

Հայաստանը հենց այնպես չի զարգացնում կապերը Արեւմուտքի ու Ռուսաստանի հետ․ Լավրով

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները դաշինքի, ռազմավարական գործընկերության հարաբերություններն են: Այս մասին հայաստանյան ԶԼՄ-ների հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:


«10 տարվա ընթացքում հարաբերությունները, անշուշտ, զարգացել են մեր երկրների նախագահներ Պուտինի եւ Սարգսյանի միջեւ ուղիղ վստահական շփումների ազդեցությամբ: Նրանք պարբերաբար՝ տարին մի քանի անգամ, հանդիպումներ են անցկացնում բարձր մակարդակի վրա Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ բազմաթիվ միջազգային համաժողոների շրջանակներում»,- հիշեցրել է Լավրովը:


Նախարարը հատկապես կարեւորել է Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ նշելով, որ այն հզոր լրացուցիչ խթան է հաղորդել առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցությանը:


«Բավական է ասել, որ անցյալ տարի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2016-ի համեմատ ավելացել է ավելի քան 30 տոկոսով՝ հասնելով, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 1 միլիարդ 750 միլիոն դոլարի: Սա շատ մեծ գումար է՝ չհաշված այն փաստը, որ ռուսական մասնակցությամբ հարյուրավոր ընկերություններ՝ կա՛մ ռուսական, կա՛մ հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ, աշխատում են Հայաստանի Հանրապետությունում եւ նպաստում են մեր կապերին եւ մեր դաշնակցի տնտեսությանը», - ասել է Լավրովը:


Խոսելով երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին՝ Լավրովը հարաբերությունները ավանդական սերտ է անվանել:


«Ակտիվ գործող Առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հետ միասին մենք նաեւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հանձնաժողով ունենք: Նրանք աշխատում են ռիթմիկ կերպով եւ լավ արդյունք են տալիս»,- ասել է նա:


Միեւնույն ժամանակ, խոսելով Հայաստանի՝ բազմավեկտոր արտաքին քաղաքականության մասին, նա հայտարարել է, որ Հայաստանն իր գործընկերներին իր օրինակով ցույց է տալիս, որ գործնականում ամենեւին էլ անիմաստ չէ զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով: Այս մասին հայտնում է PanARMENIAN.Net-ը:


«Սա շահեկան եւ շահավետ քաղաքականություն է տվյալ երկրի համար: Չի կարելի հետսովետական տարածքում գտնվող երկրներին կեղծ ընտրության առջեւ դնել՝ կա՛մ Արեւմուտքի, կա՛մ Ռուսաստանի հետ»,- նշել է Լավրովը:


Նրա կարծիքով՝ սա բացարձակապես գաղափարականացված, քաղաքականացված մոտեցում է: Այն, որ Հայաստանը պնդել է ԵՄ-ի հետ նման հարաբերությունների անհրաժեշտության մասին, որոնք որպես ձեռք բերված փաստաթղթերի բաղադրիչ ներառում են Հայաստանի իրավունքների եւ պարտականությունների ճանաչումն այլ ինտեգրացիոն գործընթացներում, դա ճիշտ ուղղությամբ քայլ է, վստահեցրել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:


«Որպեսզի ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի եւ ոչ էլ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի մյուս անդամների իրավունքները չխախտվեն, որպեսզի իրենց շահերը չտուժեն, անշուշտ, չափազանց կարեւոր է, որպեսզի Եվրամիությունը հրաժարվի արատավոր տրամաբանությունից, որն արդեն հանգեցրել է Ուկրաինայում 2014 թվականի իրադարձություններին»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:


Նրա խոսքով՝ նման «կամ-կամ» մոտեցումը համարժեք է համապատասխան ժողովրդից իր բոլոր հարեւանների հետ լիարժեքորեն եւ բազմաֆորմատ համագործակցելու հնարավությունը գողանալուն:


«Կյանքը ինքնին կստիպի մեր եվրոպացի գործընկերները աշխատել Եվրասիական տնտեսական միության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետ, որում, ի դեպ, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ում, նախագահում է ՀՀ քաղաքացին: Քանի որ ԵԱՏՄ անդամ երկրները զգալի քանակությամբ լիազորություններ են տեղափոխել վերազգային մակարդակ, ուստի, իհարկե, անգամ գործնական առեւտրի, ծառայությունների, ներդրումների առեւտրի ոլորտում մի շարք գործնական հարցեր լուծվում են արդեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ»,- ասել է ռուս դիվանագետը:


Լավրովն ընդգծել է, որ լավատեսորեն է վերաբերվում ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների ապագային: «Թեեւ այս ապագան շուտ չի սպասվում, սակայն կյանքը մեզ աստիճանաբար կստիպի ընդառաջ գնալ միմյանց: Համոզված եմ, որ Հայաստանի ներկայացուցիչը՝ Տիգրան Սարգսյանը, որը ղեկավարում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, կաջակցի առաջխաղացմանն այս ուղղությամբ»,- եզրափակել է Սերգեյ Լավրովը:

Մինչ պաշտոնը ստանձնելը Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է հանրապետության նախագահի նստավայրում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel