29.03.2024
Զարեհ Սինանյանը կրկին ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ինչո՞վ է սպառնում աշխարհին Չինաստանի և ԱՄՆ-ի առևտրային պատերազմը. Bloomberg

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց ալյումինի եւ պողպատի ներկրման մաքսատուրքերի սահմանման քայլին դիմել, ինչպես նաեւ ծրագրում է մաքսատուրքեր կիրառել չինական ապրանքների ներմուծման համար ի պատասխան նրան, ինչը նա անվանում է մտավոր սեփականության գողություն:


Չինաստանը համանման մասքատուրքերով պատասխանեց եւ սպառնում է էլի կիրառել, ինչի պատճառով վտանգ կա, որ իրավիճակը լայնածավալ առեւտրային պատերազմի կվերածվի, որը ԱՀԿ-ն դժվար թե կարողանա կարգավորել, գրում են Bloomberg-ի վերլուծաբանները:


Փորձագետների խոսքով, այն փաստը, որ Թրամփը Չինաստանին թիրախ է դարձրել եւ իր որոշ քայլերի ժամանակ պատճառաբանում է ազգային անվտանգությունը, կարող է բացել Պանդորայի արկղը այլ երկրների համանման առարկություններով: Հնարավոր է՝ Եվրոպան դառնա երկրորդ ճակատը:


Հոդվածում նշվում է, որ նախորդ առեւտրային պատերազմի արդյունքում ԱՄՆ-ն բախվեց Մեծ դեպրեսիայի հետ: Ամեն ինչ սկսվեց 20 տոկոսով մաքսատուրքերի ավելացումից՝ ամերիկացի ֆերմերներին պաշտպանելու համար:


Նման քայլերով Թրամփը մտադիր է նվազեցնել ԱՄՆ-ի դեֆիցիտը, քանի որ թվերը ցույց են տալիս, որ երկիրը հարյուրավոր միլիարդներով ավելի շատ ներկրում է կատարում, քան արտահանում:


Սակայն ամերիկացի գործարարների մեծ մասը անհանգստացած է իրադարձությունների զարգացումից եւ աջակցում է առկա առեւտրային պայմանավորվածությունները, քանի որ վախենում ՝ եթե ԱՄՆ-ն պրոտեկցիոնիզմով զբաղվի եւ մյուս երկրները պատասխան միջոցներ ձեռնարկեն, պետք է ցածր ավելցուկ ակնկալել եւ տնտեսության աճի դանդաղեցում:


Չնայած նրան, որ Թրամփը ժամանակավորապես ազատել էր դաշնակիցներին՝ այդ թվում ԵՄ-ին, Կանադային, Մեքսիկային, Հարավային Կորեային սակագների բարձրացումից, Թրամփը նրանց կողմից զիջումներ է ակնկալում: Եթե պայմանավորվածությունը ձախողվի, ԵՄ-ն խոստացել է 25 տոկոս սակագին սահմանել 3.5 մլրդ ամերիկյան ապրանքների համար: Եթե դա տեղի ունենա Թրամփը 25 տոկոս մաքսատուրք կսահմանի եվրոպական մեքենաների ներկրման համար:


Աղբյուրը՝ news.am

Փորձագետ. Թուրքիան ցուցադրում է իր արտաքին քաղաքական ուղենիշի բազմավեկտորությունը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար