25.04.2024
Հայ-իտալական հարաբերությունների հիմքում գործընկերությունն ու փոխվստահությունն է. նախագահ
prev Նախորդ նորություն

Մամուլ. թեժ քննարկումներ պաշտպանության նախարարի պաշտոնի շուրջ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական ճամբարում վարչապետի փոփոխության թեմայից հետո 1-ին տեղում նախարարական պորտֆելների հարցն է: ՀՀԿ-ական շրջանակներից տեղեկացանք, որ այս պահին թեժ քննարկումներ են ընթանում Պաշտպանության նախարարի պաշտոնի շուրջ: Ընդամենը մեկ ամիս առաջ Պնախարարի երկու հավանական թեկնածու կար՝ պաշտպանության առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանն ու ԱԻՆ նախարար, նախկինում պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:


Իրազեկ աղբյուրները, սակայն, հայտնում են, որ Տոնոյանի թեկնածության հարցը փակվել է: Ու թեեւ իշխանության վերին օղակներում ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածության հարց է քննարկվում, այդուհանդերձ, Բաղրամյան-26-ում Վիգեն Սարգսյանին նախարարի աթոռից զրկելը դեռ վերջնական որոշված չէ: ՀՀԿ-ականները նշում են, որ Սերժ Սարգսյանը չի կողմնորոշվում՝ Վիգեն Սարգսյանին թողնի՞, թե՞ նրան փոխարինի Արտակ Զաքարյանով: Կարճ ասած՝ Վիգեն Սարգսյանին ՊՆ-ից տանել-չտանելու հավանականությունը 50:50 է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն ձեւավորվե՞լ է Արմեն Սարգսյանի աշխատակազմը, ո՞վ է լինելու աշխատակազմի ղեկավարը՝ հարցրինք ՀՀ նախագահին մոտ կանգնած աղբյուրին: «Դեռ ոչ»: Բայց մի քանի օրից նա կպաշտոնավարի, օր չի մնացել: «Ի՞նչ կապ ունի, այսօր աշխատակազմ կա, չէ՞, կաշխատի այդ աշխատակազմի հետ՝ Արմեն Սարգսյանը չի շտապում։ Ինչ վերաբերում է աշխատակազմի ղեկավարին, ապա նա այդ ամենի նկատմամբ ունի ուրույն մոտեցում՝ գերկենտրոնացում որեւէ մեկի վրա չի լինելու։ Այսօր ինչպե՞ս է` բուրգն է, որի գլխին աշխատակազմի ղեկավարն է, ինքն աշխատելու է ուղիղ շփումների սկզբունքով` բոլոր աշխատակիցների հետ»:


Նույն թերթը գրում է կրկին Արմեն Սարգսյանի մասին. «Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի թիմն ինտենսիվ պատրաստվում է ապրիլի 9-ի երդմնակալությանը: Ընդունում, տեղավորում են արտերկրից ժամանող հյուրերին, զբաղվում կազմակերպչական աշխատանքներով, որոշում նստելու տեղերը: Արմեն Սարգսյանը մոտ 500 անձնական հյուր է ունենալու, հիմնականում՝ սփյուռքահայ երիտասարդներ: «Նախագահը ոչ մի երկրի նախագահի, արտաքին գործերի նախարարի չի հրավիրել, ինքը ցանկացել է, որ ինաուգուրացիային ներկա լինեն արտերկրում ապրող հայեր, երիտասարդներ, քանի որ միշտ ասում է, որ ես արտասահմանցիների նախագահը չեմ, այլ՝ հայերի»,- ասաց մեր աղբյուրը:


Ի դեպ, Մարզահամերգային համալիրում 1200 հոգի է տեղավորվում, եւ եթե Արմեն Սարգսյանը 500 անձնական հյուր ունի, ապա պետական մի շարք պրոտոկոլներ դուրս կմնան ցանկից: Նշենք, որ պետությունների ղեկավարներ չեն եղել նաեւ Սերժ Սարգսյանի ինաուգուրացիաների ժամանակ։ Ներկա կլինեն Ա․ Սարգսյանի մտերիմները` Վաչե Մանուկյանը, Պերճ Սեդրակյանը, Ռուբեն Վարդանյանը: Սպասում են նաեւ նախագահի տիկնոջը՝ Նունեին, եւ որդիներին՝ Հայկին ու Վարդանին»:


«Հրապարակ» թերթը նաեւ գրում է. «Անկախ թվացյալ հանդարտության ու ինքնավստահությանը, իրականում իշխանությունը բավականին անհանգիստ է։ Եւ այդ անհանգստությունը ոչ միայն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի ու սակավաթիվ «արմատականների» պայքարով է բացատրվում, այլեւ շատ ուրիշ գործոններով։ Իշխանական կուլիսներում այս օրերին հաշվարկներ են անում, թե ինչքան մարդ դուրս կգա փողոց, 14-17-ն ընկած շրջանում Ազատության հրապարակում ինչպիսի բազմություն կհավաքվի։ Թերեւս այս անհանգստությունն է պատճառը, որ ամեն ինչ անում են այս փուլը խաղաղ հաղթահարելու համար։ Փորձում են պոտենցիալ բողոքողներից ում կարող են հետ պահել փողոց դուրս գալուց։ Այս օրերին մեզ լուրեր են հասնում, որ գործի են դնում տարբեր լծակներ՝ վախեցնելու, գայթակղելու, փողոցային ակցիաներից հետ պահելու համար։ Բացի այդ, բոլոր այն անձանց, ում ետեւում կարող է կանգնած լինել թեկուզ փոքրաթիվ համախոհների խումբ, զգուշանում են «նեղացնելուց»։


Եւ դա է պատճառը, որ որոշվել է ոչ մի կարեւոր պոստում կադրային փոփոխություն չանել՝ կառավարությունում եւ իշխանության վերին էշելոններում բոլորը պահպանելու են իրենց դիրքերը։ Նրանց, ում հաստիքը լուծարվում է կամ կառուցվածքային փոփոխություն պետք է արվի, համարժեք առաջարկներ են արվում։ Իսկ նրանց, ում ինչ-ինչ խոստումներ էին տրվել եւ նրանք հույսով սպասում էին ապրիլյան փոփոխություններին, խոստանում են մինչեւ տարեվերջ բավարարել։ Խնդիրը մեկն է՝ ոչ մի դժգոհ մարդ չպետք է լինի, իշխանության վերարտադրությանը ոչինչ չպետք է խանգարի եւ ոչինչ չպետք է մթագնի «նոր» փուլի սկիզբը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ մի շարք գերատեսչությունների ղեկավարներ, որոնք օրենքով սահմանված կարգով ստուգումներ են իրականացրել տարբեր մարմիններում եւ խախտումներ են հայտնաբերել, դեռեւս չեն պատրաստվում գործերին իրավական ընթացք տալ: Նախարարներին հանձնարարել են սպասել մինչեւ ապրիլի 19-ը, երբ արդեն ընտրված կլինի նոր վարչապետը՝ Սերժ Սարգսյանը, նաեւ գոնե մոտավորապես հայտնի կլինի առաջիկա կառավարության կազմը: Եվ միայն դրանից հետո նոր կորոշվի՝ ինչ անել օրինախախտների հետ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Դիլիջանից դեպի Վանաձոր տանող միջպետական ճանապարհը թռչնի բարձրությունից դիտելու դեպքում կարելի է մտածել, թե սա հանրահայտ «տետրիս» խաղի արտատպումն է՝ քառակուսի, ուղղանկյունաձեւ սեւ կետերն այդ մասին են խոսում։ Սակայն, երբ դուք ոչ թե վերեւում եք, այլ այդ ճանապարհով գնում եք Տավուշի մարզից Լոռի, ապա մեքենան ստիպված եք լինելու վարել մեկ կենտրոնով, մեկ ձախ կողմով, մեկ՝ լրիվ ճանապարհից դուրս գալով։


Իհարկե, ճանապարհին ՃՈ աշխատակիցների առկայության դեպքում գուցե նրանք դա խախտում համարեն, գուցե՝ ոչ: Բայց այդտեղով դժվար թե ոստիկան անցնի, համենայն դեպս, նման ճանապարհով երթեւեկելը թե վտանգավոր է, թե՝ մեքենայի համար խնդիրներ ստեղծող։ Ու թեեւ փոսերը տեղ–տեղ արված են ճանապարհը սպասարկող ու վերանորոգող ընկերության աշխատակիցների կողմից, սակայն դրանք ո՛չ լցնող կա, ո՛չ էլ՝ առավելեւս ասֆալտապատող։ Նման ճանապարհները անտերության են մատնված։ Դե, գյուղամիջյան ճանապարհ է։ Հավանաբար վարչապետ Կարեն Կարապետյանն այս ճանապարհով չի անցնում։ Թե չէ կհիշեք՝ ինչպես նախորդ տարի նրա՝ Տավուշի մարզ այցելության ժամանակ գիշերով Հաղարծինի ճանապարհի փոսերն էին ավազով լցնում, որպեսզի հաջորդ օրը վարչապետը հարթ ճանապարհով երթեւեկեր»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մեկ «հավելումով» նոր սերունդ «պատրաստելու» հեռանկարով վարչապետության գնացող Սերժ Սարգսյանի մտքերն առնչվել են ոչ միայն ոսկրացած-անշարժացած ՀՀԿ-ին, այլեւ մնացյալ քաղաքական ուժերին, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմությանը: Եվ որ Էդմոն Մարուքյանը հենց այնպես չէր «գցել» վերահսկողական եւ մնացյալ մարմիններում ընդդիմության քվոտայի ապահովման հարցը: Ասում են նաեւ, թե չի բացառվում, որ ժամանակ անց իշխանությունները գնան նման քայլի, իհարկե` ժողովրդավարական պատրանք, սերնդային «նոր մտածողություն» «սերմանելու» տեսանկյունից, որի գործիքակազմը պետք է լինի ինստիտուցիոնալ-քաղաքակիրթ-կանխատեսելի, այն է` «նորովի» եւ ոչ փողոցային պայքարը նախընտրող ընդդիմությունը: Ի դեպ, այս մասին խորհրդարանում ակնարկներ էր արել նաեւ Գեւորգ Կոստանյանը: Եվ Մարուքյանի ու Նիկոլի «վեճն» առաջին հերթին այս «գետնին» վրա է»:

Թուրքերը Հայոց Ցեղասպանության ժամանակ կիրառել են գերմանական արտադրության հրացաններ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online