Ո՞ւմ են ՀՀ-ում նախընտրում վարչապետ և ինչո՞ւ չեն վաստահում ընդդիմությանն ու ՀՀԿ-ին. հարցում

Հայաստանի բնակչության 27,3 տոկոսը ցանկանում է վարչապետի պաշտոնում տեսնել կառավարության ներկայիս ղեկավար Կարեն Կարապետյանին, 24,8 տոկոսը՝ Սերժ Սարգսանին, 8,6 տոկոսը՝ Վիգեն Սարգսյանին։ Այս մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ-Փի-ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով սոցիոլագիական հարցումների արդյունքները:


Էմ-Փի-ՋԻ ՍՊԸ-ն մարտի 20-30-ը Հայաստանում 1120 քաղաքացու շրջանում ներքաղաքական զարգացումներին վերաբերող «Գարնանային կարճ սրացումներ կամ ով կկատարի կարապի երգը» թեմայով հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ վերջին ամիսներին նախագահի և կառավարության գործունեության նկատմամբ հասարակության մոտ դրական արձագանքները աճել են։ Նվասարդյանի խոսքով, ՀՀ նախագահի գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 29,6 տոկոսը, կառավարության աշխատանքը՝ 27,6 տոկոսը, ԱԺ աշխատանքը դրական է գնահատել 21,1 տոկոսը:


Պարզվել է նաեւ Կարեն կարապետյանի՝ վարչապետի պաշտոնի ստանձնումը դրական է ազդել կառավարության վարկանիշի վրա՝ այն բարձրացել է 5 տոկոսով՝ դանալով 25 տոկոս: Այդ ֆոնին սակայն նախագահի գործունեության գնահատականը որոշ չափով նվազել։ «Նախագահի ցուցանիշները դրական վերականգնվել են սկսած 2017-ի նոյեմբերից։ Եթե նոյեմբերին 26,7 տոկոսն էր դրական գնահատում, հիմա 29,6 տոկոսն է նախագահի աշխատանքը գնահատում դրական», - նշել է Նավասարդյանը։


Միեւնույն ժամանակ բավականին ցածր է մնում իշխանության, իսկ եթե ավելի լայն ապա քաղաքական համակարգի նկատմամբ հանրության վստահության աստիճանը: Հարցվածների միայն 4,7 տոկոսն է նշել, որ վստահում է իշխանություններին, 20 տոկոսը ավելի շուտ վստահում է, 23 տոկոսը չի վստահում, 47,5 տոկոսն ընդհանրապես չի վստահում։ «Նոյեմբերին հարցվածների 1,7 տոկոսն էր լիովին վստահում իշխանություններին, իսկ հիմա՝ 4,7 տոկոսը», - համեմատեց Արման Նավասարդյանը։


Վստահության տեսանկյունից բավականին տխուր վիճակ է նաեւ ընդդիմության դաշտում: «Ընդդիմությանն ամբողջությամբ վստահում է հարցվածների 4,9 տոկոսը, ավելի շուտ վստահում է 19,3 տոկոսը, ավելի շուտ չի վստահում 26,2 տոկոսը, ընդհանրապես չի վստահում 43,7 տոկոսը», - մեջբերել է հարցման արդյունքները սոցիոլոգը։


Սոցիոլագիական հետազոտության ժամանակ նաեւ հարց է ուղղվել առ այն, թե ում կցանկանային տեսնել վարչապետի պաշտոնում իշխող ՀՀԿ-ից: «27,3 տոկոսը պատասխանել է՝ Կարեն Կարապետյանին, 24,8 տոկոսը՝ Սերժ Սարգսանին, 8,6 տոկոսը՝ Վիգեն Սարգսյանին», - նշեց Արման Նավասարդյանը՝ հավելելով, որ ընդդիմությունից վարչապետի ամենանախընտրելի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է, որին համակրում է հարցվածների 26,5 տոկոսը: «Երկրորդ տեղում Նիկոլ Փաշինյանն է՝ 15,3 տոկոսը, Ժիրայր Սեֆիլյանը՝ 5,6 տոկոսը, Զարուհի Փոստանջյանը՝ 4,9 տոկոսը, Էդմոն Մարուքյանը՝ 3,1 տոկոսը, Նաիրա Զոհրաբյանը՝ 1,9 տոկոսը», - եզրափակեց նա։

Տպել

Թեմայի այլ նորություններ