25.04.2024
Վիեննայում Թեհրանի հաղթանակը Երևանին նոր հնարավորություններ է խոստանում
prev Նախորդ նորություն

Երևանը և Թեհրանը կկառուցեն էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գծը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ:

Ինչպես հայտնում են կառավարության մամլո ծառայությունից, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ նախագծերին և ծրագրերին: Այդ համատեքստում, կարևորվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը` երկկողմ կապերի հետագա սերտացման գործում:

Պայմանավորածություն է ձեռք բերվել սկսել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները: Հայաստանը և Իրանը իրականացնում են բարտերային առևտուր՝ գազ էլեկտրաէներգիայի փոխարեն սխեմայով:

Հեռախոսազրույցում ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին վերահաստատել է, որ այս տարվա ընթացքում պաշտոնական այցով կայցելի Հայաստան: Վարչապետ Աբրահամյանը և ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող այլ հարցերի:
Մոսկվան և Բաքուն զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում
Հաջորդ նորություն next