20.04.2024
ԱԻՆ-ը հորդորում է տնտեսվարողներին խստիվ պահպանել անվտանգության կանոնները
prev Նախորդ նորություն

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս են ՀՀ-ում տեղակայվելու Ռուսաստանի ՌՈ ստորաբաժանումները. Պն պարզաբանումը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Հայաստանում ռուսական ռազմաբազայում ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանման տեղակայման մասին:


ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշում են, որ օտարերկրյա պետություններում տեղակայված ռազմակայաններում կամ ստորաբաժանումների կազմում ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ ունենալը ծառայողական անհրաժեշտություն է և միջազգային ընդունված պրակտիկա: Հայաստանի Հանրապետությունը նույնպես ձևավորում է ռազմական ոստիկանության հատուկ պատրաստություն անցած ստորաբաժանումներ, որոնք առաջիկայում կընդգրկվեն միջազգային խաղաղապահ առաքելությունների մեկնող զորախմբերի, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական ուժերի կազմում:


Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում են բացառապես միջազգային պայմանագրերով և համաձայնագրերով նախատեսված գործառույթներ:


«Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի կազմում ռազմական ոստիկանության ստորաբաժանում ունենալու հարցը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև փոխհամաձայնեցվել է դեռևս 2014 թվականին: Ռազմական ոստիկանության ստորաբաժանման գործառույթն է ռազմակայանի ներքին ծառայության խնդիրների կանոնակարգումը և դրա ներառումը ռազմակայանի կառուցվածքում ոչ մի կերպ չի խախտում ոչ ռազմաբազայի կառուցվածքի, ոչ առավելագույն թվաքանակի մասին առկա պայմանավորվածությունները»,- ասված է պարզաբանման մեջ:


Միաժամանակ, զուտ ռազմակայանի հրամանատարության իրավասության շրջանակներում իրականացվող ներքին ծառայության խնդիրներից զատ, Հայաստանի Հանրապետության տարածքում ՌԴ ԶՈՒ զինծառայողների նկատմամբ ռազմական ոստիկանությանը հատուկ գործառույթներ իրականացնելու, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հետ համագործակցելու համար անհրաժեշտ իրավական կարգավիճակ և իրավասություններ սահմանելու նպատակով երկու պետությունների պաշտպանության նախարարությունները ձեռնամուխ են եղել “Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական ոստիկանության մարմինների մասին” միջպետական համաձայնագրի նախագծի մշակմանը. այն ՀՀ և ՌԴ օրենսդրություններով սահմանված կարգով երկու երկրներում պետք է անցնի կնքման նախապատրաստման, ստորագրման, վավերացման և հաստատման ընթացակարգերը:


Օրեր առաջ Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը հայտարարել է Գյումրիում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության հրազենով զինված ստորաբաժանումներ տեղակայելու մասին։


Տեղեկատվություն մեծ աժիոտաժ բարձրացրեց մամուլում: Զինված ստորաբաժանումների տեղակայումը, ըստ փորձագետների իրականացվում է ՀՀ-ում «Ռուսական ռազմաբազայի մասին» պայմանագրի խախտումով, քանի որ այդ փաստաթղթում նման դրույթ ներառված չէ: Փորձագետների մյուս մասն էլ պնդում է, որ համաձայն միջազգային պրակտիկայի այլ պետության տարածքում ռազմաբազայի տեղակայումը իրենից ենթադրում է նաեւ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ներկայություն:


Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ ՌՈ ստորաբաժանումների տեղակայման հարցի շուրջ բանակցությունները սկսվել են, հարցը դեռ քննարկման փուլում է։ Մինչ իրավական ընթացակարգերը, ռուսական կողմից դարձյալ հայտարարություններ եղան, թե արդեն իսկ այդ ուժերը տեղակայվում են, մինդեռ համաձայնագրով այն դեռ ամրագրված չէ։ ՌԴ ՌՈ-ի աշխատակիցներին Գյումրիում շւրջելիս ֆիքսել էր նաեւ լրագրողների տեսախցիկը:


ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից էլ հայտնել էին, որ եթե ՌԴ-ի ռազմական ոստիկանության տեղակայման հետ կապված համաձայնագիր է ստորագրվում՝ դա պետք է կառավարության որոշմամբ լինի, իրենք համաձայնագրից տեղյակ չեն: Հարցին՝ ռուսական ռազմական ոստիկանության հարցն իրենց հետ կապ չունի՞, պատասխանել էին, որ կապ ունի, բայց համաձայնագիրը կառավարության որոշմամբ պետք է լինի:

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ ընդդեմ լրագրողների անտեսման
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel