28.03.2024
Վրաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ադրբեջանում Թուրքիայի հետ կոնֆեդերացիա ստեղծելու գաղափարի լոբբինգ են անում

Ադրբեջանի նախագահի թեկնածու, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուի նախընտրական պլատֆորմը տարբերվում է Ադրբեջանի պետական կարգավիճակի փոփոխության գաղափարով:

Ինչպես հայտնում է contact.az-ը, նախօրեին ելույթ ունենալով նախագահի թեկնածուների բանավեճում՝ նա արձանագրել է, որ Ռուսաստանն Ադրբեջանին սպառնալիք է ներկայացնում, անհրաժեշտ է անցնել զարգացման խիստ արեւմտյան ուղղությանը: Ելույթի վերջում նա խոստացել է, որ նախագահ դառնալով՝ կհասնի Թուրքիաի հետ Ադրբեջանի կոնֆեդերացիայի ստեղծմանը:

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլին հիշեցրել է, որ Թուրքիայի հետ կոնֆեդերացիա ստեղծելու գաղափարը նախկինում առաջ է քաշել «Ահրար» կուսակցության նախագահ Վագիֆ Հաջիբեյլին: «Մուսավաթի» դիրքորոշումը արտաքին քաղաքականության դիրքորոշումների միավորումն է:

Փորձագետ. ղարաբաղյան հակամարտության կողմերը որդեգրել են սպասողական դիրքորոշում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար