25.04.2024
Բաքուն շարունակում է մերժել ՄԽ՝ ԼՂ հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված առաջարկները. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

«Բուրգեր քինգ»-ում պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, 8 անձ ճանաչվել է տուժող. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ:


2018 թվականի ապրիլի 2-ի երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Բուրգեր քինգ» արագ սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով՝ բուժօգնության է տեղափոխվել 8 քաղաքացի:


Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն։


Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, առգրավվել սննդի կետում առկա անվտանգության տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։


8 անձ ճանաչվել է տուժող: Դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, պայթյունատեխնիկական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ։


Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ:


Նշենք, որ «Բուրգեր Քինգ» ընկերությունը ապրիլի 2-ին Հյուսիսային պողոտայի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած ութ քաղաքացիներին մինչ այժմ ստացած բուժօգնության համար ցուցաբերել է ֆինանսական աջակցություն: Ընկերությունից հայտնել են, որ տուժածներին աջակցություն կցուցաբերվի նաև եթե անհրաժեշտության առաջանա նրանց հետագա բուժման համար:

ԱԻՆ-ը հորդորում է տնտեսվարողներին խստիվ պահպանել անվտանգության կանոնները
Հաջորդ նորություն next