25.04.2024
Ալեքսանդր Լապշինը գալիս է Երևան
prev Նախորդ նորություն

Լրագրողների առջեւ փակվում են կառավարության ու Երևանի ավագանու դռները․ օրենք է ընդունվել

Այսօր Ազգային ժողովը 63 կողմ, 26 դեմ քվեարկությամբ երկրորդ ընթեցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ կից ներկայացված օրենքների փաթեթը:


Հատկանաշական է, որ այս փաթեթով, ի թիվ այլ փոփոխությունների, լուծվում է նաեւ վերջերս աղմուկ բարձրացրած Երեւանի ավագանու նիստերի դահլիճի դռները լրագրողների առջեւ փակելու խնդիրը։


Վերջին ամիսներին լրագրողների աշխատանքը եւ հանրության՝ տեղեկատվություն ստանալու ազատությունը սահմանափակելու մտահոգիչ միտումներն առավել լուրջ եւ օրենքի խախտման դրսեւորումներ ստացան:


Գործադիր իշխանության նիստերը դռնփակ անցկացնելու «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծի քննարկումներին զուգահեր Երեւանի քաղաքապետարանը լրատվամիջոցներին ներկայացրեց իր վարչական շենքում լրագրողների աշխատանքի կազմակերպման վերաբերյալ նոր կանոնակարգ՝ կրկին ներառելով լուրջ սահմանափակումներ։


Փաթեթի հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքից պարզ դարձավ, Երեւանի ավագանու նիստերի լուսաբանման վերաբերյալ փոփոխությունը կատարվել է հընթացս։ «Կատարվել են ինչպես տեխնիկական, այնպես էլ՝ բովանդակային փոփոխություններ»,- ասաց նա ու բովանդակային փոփոխություններից առանձնացրեց Երեւանի ավագանու նիստերի լուսաբանման ձեւերին վերաբերող դրույթը, որի համաձայն, ավագանու նիստերը այսուհետեւ կլուսաբանվեն այնպես, ինչպես՝ ԱԺ նիստերը։


«Ազգային ժողովի պարագայում դահլիճում աշխատանքը առավել արդյունավետ է. մեր աշխատանքը չեն խոչընդոտում լրագրողները։ Յուրաքանչյուրը պետք է կարողանա անարգել կատարել իր աշխատանքը։ Եվ այն, որ այս պահին ուղիղ հեռարձակում է իրականացվում կից սրահում եւ լրագրողները կարող են ոչ միայն տեսնել, այլեւ ձայնագրել այս նիստի ընթացքը, կարծում եմ, իրենց շատ ավելի լայն հնարավորություն է տալիս պատշաճ կատարել աշխատանքը։ Մենք իրենց չենք խանգարում, իրենք՝ մեզ։ Նույն դրույթը ամրագրվում է Երեւանի ավագանու նիստերի լուսաբանման պարագայում»,- հայտարարեց Հարությունյանը։


Վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով բոլորի ուշադրությունը հրավիրեց կառավարության կողմից իրականացվող, իր խոսքով, անընդունելի պրակտիկայի վրա, երբ առաջին ընթերցման փաթեթի մեջ ներառում են երկրորդ ընթերցման մի այլ օրենքի նախագիծ, որը կապ չունի առաջին ընթերցման փաթեթի հետ:


«Հասկանում ենք, որ կանոնակարգով թույլատրված է, բայց լուրջ պրոբլեմ է. այն խմբակցությունները, որոնք առաջարկներ չեն տվել առաջինից երկրորդ ընթերցում նախնական փաթեթի վերաբերյալ, դրա հետ կապված դահլիճում անգամ հարցեր չեն կարող տալ: Դա լուրջ խնդիր է, եւ ժողովրդավարական պրակտիկայի հետ կապ չունի»,- ասաց նա եւ մատնացույց արեց կառավարության կառուցվածքի մասին՝ քիչ առաջ ընդունված օրենքը, երբ ընդունվեց նաեւ Երեւանի մասին օրենքը:


Երեւանի ավագանու նիստերի լուսաբանման ձեւաչափի փոփոխման գաղափարն իշխանավորների շրջանում հասունացավ այն բանից հետո, երբ լրատվամիջոցներն «առանց թույլտվության» նկարահանել են քաղաքապետարանի վարորդների սենյակն ու նրանց թղթախաղի պարագաները:


Սա եւ դրան նախորդած Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներին ծեծի ենթարկելու միջադեպը առիթ դարձան, որ քաղաքապետարանի պաշտոնյաները նախաձեռնեն լրագրողների աշխատանքի սահմանափակման գործընթաց:


Շաբաթներ առաջ Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Արթուր Գեւորգյանը բողոք-նամակներ էր ուղարկել «Ա1+» հեռուստաընկերություն եւ «Ազատություն» ռադիոկայան՝ ակնկալելով, որ լրատվամիջոցները պատասխանատվության կենթարկեն փետրվարի 19-ին Երեւանի քաղաքապետարանում նկարահանումներ կատարած լրագրողներին ու օպերատորներին:


Քաղաքապետարանի ներկայացուցիչն անթույլատրելի էր համարել այն, որ այդ օրը՝ փետրվարի 19-ին, լրատվամիջոցները «առանց թույլտվության» նկարահանել են քաղաքապետարանի վարորդների սենյակն ու նրանց թղթախաղի պարագաները:


Արթուր Գեւորգյանը իր հղած բողոք-նամակներում նաեւ մեջբերել է ԶԼՄ-ների մասին օրենքի 7-րդ կետը, որով նա պնդում է, որ լրագրողները խախտել են անձնական տվյալների հրապարակման արգելքը եւ տեսաձայնագրել առանց զգուշացման, «ուստի պետք է պատասխանատվության ենթարկվեն»:


Այս դիտարկումների հետ կտրականապես համաձայն չեն ԶԼՄ-երի ներկայացուցիչները՝ պնդելով, որ քաղաքապետարանի պահանջն անհիմն է, քանի որ խոսքը հանրային տարածքի մասին է, որտեղ լրագրողները գտնվել եւ աշխատել են՝ ըստ սահմանված կանոնակարգի:

3 տարի եւ 260 դրամ աշխատավարձ. ինչպե՞ս են ծառայելու «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online