29.03.2024
Թուրքիայի քաղաքական համակարգը բևեռացնում է հասարակությունը. փորձագետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱՄՆ-ն հազարավոր կոնտեյներներով զենք է ուղարկել Սիրիայի գրոհայիններին. Էրդողան

Միացյալ Նահանգները մեծ քանակությամբ զենք է մատակարարել Սիրիայի տարածքում գտնվող «ահաբեկչական խմբավորումներին»։ Ինչպես հայտնում է Haberturk-ը, այդ մասին երեքշաբթի Անկարայում ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։


«Եթե մենք ռազմավարական գործընկերներ ենք, ապա դուք (նկատի ունի ԱՄՆ-ին) պետք է մեզ հարգեք և դադարեցնեք մեզ խաբել»,- ասել է թուրք առաջնորդը։


«Դուք Սիրիա եք ուղարկել զենքով լի 5.000 բեռնատար և ռազմամթերքով լի 2.000 կոնտեյներ։ Նշանակում է, որ մեր հարցմանը դուք բացասական պատասխան եք տվել, սակայն ահաբեկչական խմբավորումներին զինել եք։ Ի՞նչ գործընկերության մասին կարող է խոսք լինել»,- հավելել է Էրդողանը՝ չհստակեցնելով, թե որ հարցմանն է ԱՄՆ-ն բացասական պատասխան տվել։


Թուրքիայի նախագահն ասել է, որ ներկայում «բոլոր այդ զենքերն անցնում են թուրքական բանակի ձեռքը»։ «Մենք գտնում ենք թունելներ, որոնցում կան զենքի պահեստներ, գտնում ենք տներ, որոնք լի են ռազմամթերքով»,- ասել է նա։

Ինչպիսի՞ թվային փոխակերպում է անցելու Հայաստանը մինչեւ 2030 թ. քննարկում նախագահականում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար