28.03.2024
Անհնար է Արցախը պատկերացնել Ադրբեջանի կազմում. ԱԺ նախագահ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կայուն տնտեսական աճը տարեցտարի կոխակերպվի ներառական տնտեսական զարգացման. Սարդարյան

Երբ պաշտոնապես հրապարակվեց, որ Հայաստանում տնտեսական աճը 2017 թվականին կազմել է 7.5% ՝ ամենահաճախ տրվող հարցը հետևյալն է՝ որքանո՞վ է հասարակությունը զգացել այդ աճի դրական էֆեկտը, որքանով է այն ազդել ընդհանուր բարեկեցությանը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը՝ նշելով, որ այո, կառավարությանը հաջողվել է վերջին 10 տարվա կտրվածքով աննախադեպ 7.5% աճ ապահովել այն պարագայում, երբ աշխարհի միջին տնտեսական աճի ցուցանիշը գնահատվել է 3.1 տոկոս:

«Համաձայնենք, որ ինչքան տնտեսական աճի թիվը մեծ է, հասարակության ակնկալիքներն ավելի շատ են: Բայց, մի տեսակ կենտրոնանալով ՀՆԱ-ի աճի մեխանիկական ցուցանիշի վրա՝ զարմանում ենք, որ հասարակությունը անհաղորդ է մնում դրան: Ուրեմն, պետք է թիրախավորվի ոչ միայն տնտեսական աճի ցուցանիշը, այլ նաև ընդհանուր զարգացումը։ Այս առումով կոնցեպտուալ նոր մոտեցում է թելադրում նախագահ Սերժ Սարգսյանի այն շեշտադրումը, որ տնտեսական աճը պետք է լինի ներառական և արդյունքները պետք է հասանելի լինեն հանրության բոլոր շերտերի համար և հատկապես՝ սոցիալապես խոցելի խավերի համար: Նշանակում է, որ տնտեսության կայուն և համաչափ զարգացումը աստիճանաբար պետք է բերի արդյունքի ավելացման, որի պայմաններում հասարակության յուրաքանչյուր անդամ, առաջին հերթին եկամտային ցածր շեմ ունեցող, իր մաշկի վրա զգա, որ աճ է արձանագրվել»,- նշել է նա:
 
Սրան զուգահեռ, շարունակել  է պատգամավորը, մասնավոր հատվածը, հատկապես գյուղատնտեսության ու թեթև արդյունաբերության ոլորտները իրականացվող ներդրումների շնորհիվ պետք է կարողանան զբաղվածության խնդիրը համարժեք լուծել, որովհետև այս ճյուղերը մաքսիմալ աշխատատեղեր են ստեղծում և կարևոր են ներառականության տեսանկյունից։


Սարդարյանը հարց է հնչեցնում ՝ որքանո՞վ է նախորդ տարիների տնտեսական աճը ներառական եղել, որքանո՞վ է նպաստել բարեկեցության աճին։


«Ընկալումները տարբեր են ՝ մի դեպքում աճի էֆեկտը կա, մյուս դեպքում՝ ոչ: Եվ որպեսզի չմնանք սուբյեկտիվ գնահատականների հույսին, ապա ներառականությունը պետք է լինի իրապես չափելի։ Համաշխարհային տնտեսական ֆորումը արդեն հինգ տարի ներառական զարգացման ինդեքսի միջոցով գնահատում է ավելի քան հարյուր երկրների տնտեսական աճի ներառականությունը, որը, բացի համախառն ներքին արդյունքից, հաշվի է առնում ևս 11 ցուցանիշ՝ եկամուտների հավասար բաշխումից մինչև կյանքի միջին տևողություն, պետական պարտք ու առողջ կենսամիջավայր։
Կազմակերպության վերջին զեկույցում Հայաստանը զարգացող 77 երկրների շարքում զբաղեցրել է 45-րդ տեղը՝ վերջին 5 տարիներին իր ներառականության ցուցիչը բարելավելով 0.62 կետով։ Իհարկե, սա մեծ թիվ չէ ազդեցությունը զգալու համար, բայց կարևոր է, որ կա դրական դինամիկա»,- ասել է նա:


ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով, մեր երկրի տնտեսական դրական զարգացումների մասին այսօր վկայում են նաև միջազգային վարկանիշային կազմակերպությունների գնահատականները: Մուդիսը, ավելի վաղ նաև Ֆիտչը Հայաստանի վարկանիշի բարելավման համար հաշվի են առել տնտեսական աճը, ֆինանսական համակարգի ու հարկաբյուջետային բարեփոխումները, վերանայել են նաև տնտեսական աճի կանխատեսումները առաջիկա տարիների համար. «Տնտեսական նախադրյալները այսօրվա իրավիճակում, կարելի է ասել, համակարգաստեղծ են, և նպաստում են, որպեսզի կայուն տնտեսական աճը տարեցտարի փոխակերպվի ներառական տնտեսական զարգացման»,- հավելել է պատգամավորը:

ԱԺ-ում շփոթմունք էր. մերժվեց «Մարտի 1»-ի գործով «Ելք»-ի հայտարարության նախագծի ընդունումը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար