28.03.2024
Ադրբեջանը կրճատել է նավթի արտահանումը և ապրանքային գազի արդյունահանումը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վթարի է ենթարկվել Երևանից Մոսկվա ուղեւորվող ավտոբուսը. 2 զոհ, 8 վիրավորներ

Ռուսաստանի Պավլովյան շրջանում Մոսկվայից Երևան ուղեւորվող ավտոբուսն այսօր առավոտյան` ժամը 8։40 վթարի է ենթարկվել. կան զոհեր եւ վիրավորներ:


Ինչպես հայտնում է Վորոնեժի տրանսպորտի վարչությունից, ավտոբուսը բախվել է Վորոնեժից եկող բեռնատարին։ Վթարի հետեւանքով 8 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նշվում է նաեւ, որ ավտոբուսի ու բեռնատարի վարորդները տեղում մահացել են ։


«Մոսկվայից Հայաստան ուղևորվող ավտոբուսը ավտոճանապարհին վազանցել է կայանած ավտոմեքենային, դուրս եկել հանդիպակաց երթուղի, որտեղ բախվել է դիմացից եկող բեռնատարին։ Վարորդները տեղում մահացել են», – ասված է հաղորդագրության մեջ։


Հաղորդվում է, որ ավտոբուսում եղել է 50 ուղևոր է, բոլորը ՀՀ քաղաքացիներ։ Նրանցից 8–ը վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։


Բեռնատարը, որի վարորդը մահացել է, ունեցել է Սանկտ Պետերբուրգի գրանցում։ Քայլեր են կատարվում զոհվածների ինքնությունը պարզելու համար։

Փորձագետ. Ադրբեջանը կարող է կամուրջ հանդիսանալ «Կենտրոնական Ասիայի ՏՓԽ»–ի համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար