19.04.2024
ԱՄՆ կոնգրեսը մեծ աջակցություն է ցուցաբերում Վրաստանին
prev Նախորդ նորություն

Լավ հնարավորություն ունենք՝ Հայաստանում թռիչքային աճ ապահովելու համար․ Կարեն Կարապետյան

Ունենք շատ լավ հնարավորություն՝ Հայաստանում թռիչքային աճ ապահովելու համար: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:


Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հանդիպումը լավ հարթակ է՝ մեր երկրի առջեւ ծառացած տնտեսական եւ սոցիալական խնդիրները քննարկելու համար: Իր խոսքում կառավարության ղեկավարը նշել է. «Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել՝ որտեղ ենք մենք գտնվում, ինչ ենք նախատեսում անել եւ ինչպես ենք տեսնում տնտեսության զարգացումը մոտակա տարիներին:


2017 թվականին մենք ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ. դա ամենամեծ թիվն է տարածաշրջանում, ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում: Մենք նախատեսել էինք 3.2 տոկոս տնտեսական աճ, երբ 2016 թվականին բյուջեն էինք ձեւավորում: 7.5 տոկոս տնտեսական աճի հետ մեկտեղ ունենք հետեւյալ թվերը. արդյունաբերության աճ՝ 12.6 տոկոս, առեւտրաշրջանառության աճ՝ 14 տոկոս, ծառայությունների աճ՝ 14.4 տոկոս, տուրիզմի աճ՝ 24 տոկոս: Ամենահետաքրքիր ու ամենահեռանկարային թիվը մեզ համար այն է, որ 2017 թ. մենք ունեցել ենք անկախությունից ի վեր արտահանման ամենաբարձր ցուցանիշը՝ 2.2 մլրդ ԱՄՆ դոլարի արտահանում. արտահանումն ավելացել է 25.2 տոկոսով, ներմուծումն աճել է 27.8 տոկոսով, եւ չափազանց կարեւոր թիվ է նաեւ արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 26.9 տոկոս»: Վարչապետի խոսքով՝ մաքուր սպառման դաշտից հաշվելու դեպքում արտահանման եւ ներմուծման ուղղությամբ արձանագրվել են համեմատելի թվեր:


Կարեն Կարապետյանը ներկայացրել է նաեւ 2018 թ. հունվար ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները եւ նշել, որ 2016 թ. հունվարի համեմատ արձանագրվել են առաջանցիկ թվեր. «Մենք վստահ ենք, որ առաջիկա 4-5 տարում ունենալու ենք հաստատական տնտեսական աճ, որը տարբերվելու է թե´ տարածաշրջանից, թե´ ԱՊՀ-ից, թե´ ԵԱՏՄ անդամ երկրներից, նաեւ եվրոպական երկրներից եւ այլն: Համեմատության համար նշեմ, որ մեր 7.5 տոկոս տնտեսական աճն արձանագրվել է այն պարագայում, երբ աշխարհի միջին տնտեսական աճի ցուցանիշը գնահատվել է 3.1 տոկոս»:


Վարչապետը նշել է, որ կառավարությունը բարեփոխումներ է նախաձեռնել բոլոր ոլորտներում՝ տարածքային կառավարում, հակակոռուպցիոն քաղաքականություն, գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հարկային, մաքսային ոլորտ, Հայաստանի թվային օրակարգ եւ այլ ուղղություններով: «Մենք ունենք չափազանց հետաքրքիր եւ հեռանկարային շանս՝ Հայաստանում թռիչքային աճ ապահովելու համար: Մոտակա 4-5 տարվա այն տնտեսական աճը, որը մենք տեսնում ենք, մեզ հնարավորություն է տալու երկարատեւ ֆունդամենտալ ռեֆորմներ անել: Այդ ռեֆորմները շատ դեպքերում պոպուլյար չեն լինում, շատ դեպքերում ընդդիմախոսների քանակը շատ է լինում, եւ այս փոքր հաջողություններն ունենալու պարագայում դրանց իրականացումն ավելի հեշտ է լինելու: Մենք ունենք նաեւ ունիկալ հնարավորություն այն առումով, որ, լինելով 3 մլն բնակչությամբ ոչ մեծ երկիր, կարողացել ենք ձեւավորել մի հարթակ, որտեղ համատեղելի են դարձել շատ դեպքերում անհամատեղելի բաներ», - ասել է կառավարության ղեկավարը:


Այս համատեքստում Կարեն Կարապետյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, ինչպես նաեւ մի շարք այլ երկրների հետ համագործակցության շրջանակում Հայաստանի համար գործող արտոնյալ առեւտրային ռեժիմները: Նրա խոսքով՝ Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանը հետաքրքիր են դարձնում պոտենցիալ ներդրողների համար եւ ներդրումային ծրագրեր իրականացնելու, գործարարությամբ զբաղվելու լայն հնարավորություններ են ընձեռում, եւ կառավարությունը տարբեր օղակների միջոցով ակտիվ աշխատում է բիզնեսմենների հետ՝ այդ հնարավորութունները ներկայացնելու ուղղությամբ:


«Ներկայում ընթացքի մեջ են Հայաստանի զարգացման ծրագիր-2030 մշակման աշխատանքները, որտեղ դրված են այն թիրախները, որոնք հայտարարել է երկրի նախագահը Ազգային ժողովում իր ելույթում, եւ որի հիմքը կառավարության զարգացման 5-ամյա ծրագիրն է: Պետք է արձանագրել, որ դրվել է բավական ամբիցիոզ նշաձող, բայց այն թիմը, որն ամեն օր աշխատում է այս ծրագրի վրա, ավելի քան համոզված է, որ մենք դա կարողանալու ենք անել», - ընդգծել է վարչապետը:

Ադրբեջան–Վրաստան–Իրան–Թուրքիա.Նոր էներգետիկ–տրանսպորտային միջանցք
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel