29.03.2024
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանի համար էական էր, թե ով կընտրվեր և որ ուղղությամբ կընթանա Ռուսաստանը. Շարմազանով

Կարող եմ նշել, որ Ռուսաստանի ժողովուրդը իր ակտիվ քվեարկությամբ որոշեց Ռուսաստանի ապագան: Այս ընտրությունները վստահաբար կարելի է անվանել ժողովրդավարական ու մրցակցային: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՌԴ նախագահի ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

Լենինգրադի մարզում և Սանկտ Պետերբուրգում 60-ից ավելի ընտրատեղամասեր այցելած պատվիրակության անունից նա ընդգծեց, որ նախօրեին կայացած ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների և օրենսդրության համապատասխան և այս ընտրությունները կարելի է անվանել ժողովրդավարական, մրցակցային ընտրություններ: Շարմազանովը նշեց, որ դիտորդական առաքելության ընթացքում կապի մեջ են եղել միջազգային գործընկերների հետ, որոնք դիտարկումներ են իրականացրել ոչ միայն Լենինգրադի մարզում, այլև այլուր, հանդիպել են գրեթե բոլոր թեկնածուների, այդ թվում նաև ընդդիմադիր թեկնածուների ընտրական շտաբերի ներկայացուցիչների հետ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ ընտրությունների ընթացքում և որևէ բողոք գործընթացի, դրա ընթացքի, կրկնակի քվեարկության վերաբերյալ չի եղել:

«Կարող եմ նշել, որ Ռուսաստանի ժողովուրդը իր ակտիվ քվեարկությամբ որոշեց Ռուսաստանի ապագան: Ի տարբերություն նախագահական նախորդ ընտրությունների, որտեղ ես ևս պատիվ եմ ունեցել ղեկավարել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունը, պետք է նշեմ, որ Սանկտ Պետերբուրգի նման քաղաքը, որը միշտ աչքի է ընկել իր պասիվությամբ, նախօրեին բավականին բարձր ակտիվության ցուցանիշ է արձանագրել: Եթե նախկինում մասնակցությունը 29-30 տոկոս էր, ապա այս անգամ 56,5 տոկոս էր Սանկտ Պետերբուրգում, ինչն աննախադեպ է»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է ակնկալիքներին, թե ինչ կփոխվի այս ընտրություններից հետո արտաքին ֆրոնտում, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՌԴ քաղաքացիները իրենց քվեարկությամբ ապացուցեցին, որ իրենք առնվազն վստահում են Ռուսաստանում իրականացվող ներքին և արտաքին քաղաքականությանը: Եվ, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերությունների մասով սպասելիքները միայն դրական են.

«Հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթը, Հայաստանի համար էական է, թե ով կընտրվեր և էական էր, թե ինչպիսի ուղղությամբ կզարգանա Ռուսաստանը: Քանզի Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, ՌԴ-ն միակ երկիրն է, որի հետ ՀՀ-ն ունի դաշնակցային հարաբերությունների իրավա-պայմանագրային բազա, ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում և հանրապետության անվտանգության երաշխիքներից մեկն է, ՀՀ-ն ու ՌԴ-ն ԵԱՏՄ անդամ են, որին անդամակցելուց հետո աճել է Հայաստանի տնտեսության աճը, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ մեր երկրի համար եվրասիական շուկան շատ կարևոր նշանակություն ունի, ՀՀ-ն ու ՌԴ-ն համագործակցում են ռազմական ոլորտում, որի շրջանակում վերջին տարիներին Մոսկվան Երևանին 200 մլն դոլարի և 100 մլն դոլարի արտոնյալ վարկեր է տրամադրել, և չմոռանանք համագործակցությունը մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում: Եվ կարծում եմ, որ Երևանում ու Գյումրիում այն հերթերը, որ կային ընտրություններին մասնակցելու համար, մեկ բանի մասին են խոսում՝ թե՛ ՀՀ-ում ապրող ՌԴ քաղաքացիների, թե՛ մեր հայազգի ՌԴ քաղաքացիների համար կարևոր է, թե ինչպիսի զարգացումներով կգնա դաշնակից Ռուսաստանը»,- շեշտեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Ըստ Շարմազանովի, Հայաստանի համար էական էր ընտրության որակն ու այն ուղղությունը, որով կընթանա Ռուսաստանի Դաշնությունը, որովհետև հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթը բխում է թե՛ ՀՀ, թե՛ ՌԴ պետական շահերից, ինչի մասին իր շնորհավորական ուղերձում խոսել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը.

«Համոզված եմ, որ առաջիկա տարիներին ևս հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն ակտիվ զարգանալ ի շահ երկու պետությունների ժողովուրդների ու պետությունների»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նշենք, այս պահի դրությամբ ՌԴ ԿԸՀ-ն հայտնում է, որ Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 76,6 տոկոսը:

Ես մշտապես, ավելի հաճախ լինելու եմ ձեր կողքին. Սերժ Սարգսյանը՝ ԶՈՒ ղեկավար կազմին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար