Ալ-Հայալի. Իրաքի հաջողություններն ահաբեկչության դեմ պայքարում կապված են ՌԴ–ի հետ

ԻԻՀ-ի, Իրաքի, Ռուսաստանի ու Սիրիայի ներկայացուցիչներն ընդգծեցին մինչև տարածաշրջանում ահաբեկչության լիարժեք պարտությունը Բաղդադում անվտանգության համագործակցությունների կենտրոնի հզորացման անհրաժեշտությունը:

Համաձայն ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Իրաքի պաշտպանության նախարար Էրֆան Ալ-Հայալին Բաղդադում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի քառակողմ կենտրոնում հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Իրաքի արձանագրած հաջողությունը հնարավոր է եղել Ռուսաստանի ու Սիրիայի համագործակցության շնորհիվ:

Ալ-Հայալին ընդգծել է, որ ԻԼԻՊ-ի Իրաք ներթափանցելուց հետո, այդ երկրի բանակը լիովին թուլացել էր: Նա ասել է. «Վերջին 2,5 տարվա ընթացքում Բաղդադում քառակողմ ռազմական համագործակցության կենտրոնի հիմնադրմամամ ու բարեկամ երկրների համագործակցությամբ, կանխվեց Իրաքի բանակի փլուզումը և ԻԼԻՊ-ը լիարժեք պարտություն կրեց»:

ԻԻՀ-ի ներկայացուցիչ և զինվորական կցորդ, գեներալ-մայոր Մոսթաֆա Մոռադիանն ընդգծել է տարածաշրջանում ռազմական ու գաղափարային տեսակետից ահաբեկչական նախագծերը ձախողման մատնելու համար քառյակ երկրների միասնականության պահպանման և համագործակցությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Տպել

Թեմայի այլ նորություններ