Հայացք Բաքվից. Զորավարժությունները կապ չունեն նախագահական ընտրությունների հետ

205

Ադրբեջանում իրականացվող զորավարժությունները պլանային են։ Նրանք նախատեսվել էին մինչև նախագահական ընտրությունների ժամկետների հստակեցումն ու դրանց հետ ոչ մի կապ չունեն։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Շաիր Ռամալդանովը։

Ըստ նրա, զորավարժությունների նպատակն է ստուգել զինված ուժեի ու շտաբերի աշխատանքի արդյունավետությունը։ Զինված ուժերի պրակտիկ գործողությունները հնարավոր է ստուգել միայն զորավարժությունների ընթացքում։

Նա նշել է, որ զորավարժություններն Ադրբեջանի ներքին գործն է։

Փորձագետը հավելել է, որ զորավարժություններն Ադրբեջանի զինված ուժերի հզորության ցուցադրություն է ու զգուշացում ՀՀ քաղաքացիներին, ովքեր իրենց տղաներին ուղարկում են Ղարաբաղ։

Տպել

Թեմայի այլ նորություններ