29.03.2024
Փորձագետ. Թուրքիայի կողմից Աֆրինի գրավումն աղետի կհանգեցնի
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սատանովսկի. Ամերիկացիները չեն համակրում թուրքերին, սակայն Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է

Ամերիկացիները չեն համակրում թուրքերին, սակայն Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է։ Նրանք չեն կարող առանց միմյանց։ Թուրքերն էլ իրենց հերթին չեն սիրում ԱՄՆ–ին։ Նրանց միջև բարձր ձայնով վեճ է` արևելյան շուկայի նմանությամբ, ուղղակի այս շուկան քաղաքական է։ Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։

Անդրադառնալով այն հարցին, թե կարող է թուրք–ամերիկյան հարաբերությունների վատթարացումը ձեռնտու լինել ՌԴ–ին Սատանովսկին նշել է, որ Մոսկվայի համար Մերձավոր Արևելքում առաջնային է ռազմական ներուժն ու քաղաքական կամքը։

Ըստ նրա, Մերձավոր Արևելքում ՌԴ–ի համար կարևոր է բանակը, նավատորմն ու քաղաքական կամքի առկայությունը`մյուս ամեն բան Մերձավոր Արևելքում Մոսկվայի համար չպետք է կարևոր լինի։

Իրանն առաջատար դերակատարություն ունի ահաբեկիչների դեմ մղվող պայքարում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար