29.03.2024
Հայաստանը բացառիկ դաշնակից է Ռուսաստանի համար. Կոնստանտին Կոսաչով
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ-ՌԴ հարաբերություններում կողմերից որևէ մեկը չի պարտադրում իր դիրքորոշումը. Կոսաչով

Հայ-ռուսական հարաբերությունները դուրս են խորհրդարանական երկխոսությունից և նմանատիպ նիստերի ժամանակ բարձրացվում են այն հարցերը, որոնք ակտուալ են, հետաքրքրություն ունեն երկու ժողովուրդների ու խորհրդարանների համար:


Այս մասին Երևանում ընթացող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստին հայտարարեց ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:


Կոսաչովը վստահ է, որ կողմերը պետք է կարողանան օգտագործել առավելագույն ներուժը՝ և՛ առանձնահատուկ հարցերի անդրադառնալով, և՛ ավելի լայն կոնտեքստում հարցեր քննարկելու համար: Ամենակարևորը նա է, որ կողմերից որևէ մեկը մյուսին չի պարտադրում իր դիրքորոշումը


«Որևէ մեկը չի խոսում այն մասին, որ պետք է պարտադրել մյուսին դիրքորոշումը: Մենք փոխանակում ենք մտքեր մեզ շրջապատող իրադարձությունների ու հարևանների մասին՝ հաշվի առնելով նաև խոշոր կենտրոնների ու ինտեգրացիոն կառույցների վարած քաղաքականությունը, որոնք մանևրում են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի շուրջ»,- նշել է նա:


Անդրադառնալով կոնկրետ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, Կոսաչովը կենտրոնացրել է ուշադրությունը Եվրասիական տնտեսական միության կոնտեքստում համագործակցության վրա՝ նշելով, որ ԵԱՏՄ-ն հետաքրքիր ու դինամիկ զարգացող կառույց է, որն ունի ամենօրյա ուշադրության կարիք: Բայց կա խնդիր՝ ԵԱՏՄ-ն չունի խորհրդարանական հարթություն և սա հետագայում քննարկման թեմա է:

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան. դատախազություն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար