29.03.2024
Քաղաքագետ. Ուզբեկստանը գազ է արտահանելու
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ադրբեջանի ԶՈւ զորավարժություններն անցկացվում են նոր զինատեսակների փորձարկման համար

Ադրբեջանական բանակի զորավարժությունները պլանավորվում են մեկ տարի առաջ, իսկ կոնկրետ ժամկետները, բնույթն ու ուղղությունն որոշվում են տարածաշրջանում ստեղծված իրավիճակից ելնելով։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն։

Նա նշել է, որ զորավարժությունների ընթացքում փորձարկվելու են նոր զինատեսակներ։ Ըստ նրա, զորավարժություններին փորձակվելու են հարվածային անօդաչուներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և այլ նորագույն տեխնիկան։

Մեկ այլ ռազմական փորձագետ Թելման Աբիլովը հայտարարել է, որ զորավարժություններն անցկացվում են ադրբեջանական բանակում նոր զինատեսակների փորձարկման համար։ Խոսքը գնում է զրահատեխնիկայի, հրետանային համալիրների, այնպես էլ գերճշգրիտ զենքերի մասին։

Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը նշել է, որ զորավարժություններին կարող ենք տեսնել ադրբեջանական արտադրության Marauder զրահամեքենաներ, անօդաչուներ, որոնք գնվել են Իսրայելում ու արտադրվել Ադրբեջանում։
Նա հավելել է, որ զորավարժություններն անցկացվում են Ղարաբաղի ռելիեֆին մոտեցված պայմաններում։

ՀՀ-ում բիզնես անելը լինելու է շատ դյուրին ու շահավետ. Վարչապետը՝ լիբանանցի գործարարներին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար