28.03.2024
Ստրատեգիական ճեղքում. Իրանը և Հայաստանը փոխում են տարածաշրջանը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ցեղասպանություն. հակաքարոզչությունն անզոր է, երբ փաստերն են աղաղակում

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Պորտուգալիայում նախօրեին այցելել է ԱՍԱԼԱ-ի կողմից սպանված թուրք դիվանագետների հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: «Թուրքիան պայքարելու է 1915-ի դեպքերի քարոզչության դեմ, որոնք հայերը ներկայացնում են որպես «Ցեղասպանություն»»,- հայտարարել է Դավութօղլուն:

Նա խոստացել է ընթացիկ տարում հատկապես ուշադրություն դարձնել դրան՝ շեշտը դնելով թուրք դիվանագետների սպանությունների հետ կապված դեպքերի վրա, հայտնում է tert.am-ը: Չնայած թուրքական շարունակական ժխտողականությանը աշխարհը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ շարունակում է բարձրաձայնել այդ ոճրագործության մասին:

Բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը քննադատում է Թուրքիայի և արևմտյան որոշ կառավարությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը: Ելույթ ունենալով Մարդու իրավունքների հարցերին նվիրված ժնևյան միջազգային ֆորումի և կինոփառատոնի ժամանակ՝ բրիտանացի լրագրողը, ով ճանաչում է ձեռք բերել Ուսամա բեն Լադենի հետ երեք անգամ հարցազրույց վարելու պատճառով, անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:

Ըստ շվեյցարական «Le Temps» պարբերականի, նա, մասնավորապես, հիշել է, թե ինչպես է Թուրքիայում շրջել Հայոց ցեղասպանությունը վերապրածի հետ, ով գտել է իր տունը: Իսկ տան դռներն ընդմիշտ փակվել են: «Լեհաստանում հրեան, որին Հոլոքոստի ժամանակ թալանել են, կարող է իր տունը հետ ստանալ: Իսկ Թուրքիայում նման դեպքերում հայը ոչ մի իրավունք չունի: Ինչո՞ւ», - հարց է տվել լրագրողը:

«Հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Այն նաև կապված երկրորդ՝ հրեաների ցեղասպանության հետ, քանի որ գերմանացի որոշ մասնագետներ թուրքական բանակում ականատես են եղել այդ իրադարձություններին, իսկ հետո հայտնվել են գերմանական բանակի շարքերում, որպեսզի նույն չարագործությունը կատարեն Բելառուսում և Ուկրաինայում: Բայց այդ ցեղասպանությունը ոչ միայն հերքվում է թուրքական իշխանությունների, այլև անտեսվում է արևմտյան կառավարությունների կողմից»,-նշել է նա:

Նախօրեին Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև, որտեղ դատապարտում է հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության գործողությունները, որոնք ծրագրվել և մշտապես չարակամորեն իրականացվել են Օսմանյան կայսրության և Թուրքիայի այլ ռեժիմների կողմից 1894-1924 թթ: Բանաձևում նաև կոչ է արվում Թուրքիային հետևել հետպատերազմյան Գերմանիայի կողմից ցուցաբերած բացառիկ շիտակության ու նախաձեռնողականության օրինակին՝ պատմությունն ընդունելու և հայկական ցեղասպանութան և դրան հետևող ունեզրկման ներկայիս իրականությունը ճանաչելու առումով:

Փաստաթղթում նաև կոչ է արվում Թուքիային ապահովել նյութական և բարոյական հատուցմ՝ իրականացնելով եվրոպական երկրին վայել քաղաքականություն, որը ներառում է պատմական հողերի վերադարձը հայ բնակչությանը, հայ ընտանիքների վերամիավորումն իրենց ազգային օջախներին և դրանից բխող ճշմարտության միջոցով հաշտության հասնելու հրամայականի իրագործմանը:

Բացի այդ, ԵԺԿ կոչ է անում Անկարային ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից կատարված հայկական ցեղասպանությունը` սթափ գնահատելով սեփական պատմությունը և հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ կատարված այլ զազրելի ոճրագործությունների զոհերի հիշատակին: Դրան զուգահեռ, ԵԺԿ հույս է հայտնում, որ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը նոր էջ կբացի հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացում:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը Tert.am-ի հետ զրույցում բարձր գնահատեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի ընդունման փաստը: Կիրո Մանոյանը նշեց, որ ԵԺԿ-ն այս բանաձևի ընդունումից հետո պետք է հետևողական լինի և անի ամեն ինչ, որպեսզի միայն այս բանաձևի ընդունմամբ հարցը չփակվի:

«Նման բանաձևեր պետք է կյանքի կոչվեն նաև այն կառույցներում, որտեղ ԵԺԿ անդամ կուսակցությունները ներկայացված են՝ սկսած իրենց պետություններից, հասնելով մինչև Եվրոպական միության տարբեր կառույցներ, Եվրոպական խորհրդարան, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով և այլն»,-հավելեց Մանոյանը:
Թոմ դը Վաալ. հայ-թուրքական հարաբերություններին կանդրադառնա Հիլարի Քլինթոնը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար