28.03.2024
Հրայր Թովմասյանը կնշանակվի ՍԴ նախագահ հին սահմանադրությամբ. Բաբլոյանը բացեց խաղաքարտերը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ամեն ինչ չէ, որ հայկական կողմը կցուցադրի ArmHiTech ցուցահանդեսին. Վիգեն Սարգսյան

Անցած տարի ՊՆ-ն բոլոր գնումների կտրվածքով ունեցել է մոտ 10% խնայողություն, ինչը լուրջ թիվ է։ Այս մասին  Razminfo-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:


Նախարարը նշել է, որ դրան չեն հասել ապրանքի տեսականու, քանակների նվազեցման կամ որակի վատթարացման հաշվին, այլ այդ խնայողությունն ուղղել են զենքի և զինամթերքի լրացուցիչ քանակների, նոր տեսակների ձեռքբերմանը։ 


Վիգեն Սարգսյանը նշել է, որ առաջիկայում Երևանում մեկնարկող ArmHiTech ցուցահանդեսին հայկական կողմը նոր մշակումներով հանդես կգա,  բայց ցուցադրվելու է միայն փոքր մասն այն ամենի, ինչ կարողացել են վերջնական տեսքի բերել և ընդունել մարտական հերթապահության։


«Ակնհայտ է, որ ռազմարդյունաբերական համալիրի ցանկացած ձեռքբերում մի կողմից ցանկալի է ցուցադրել՝ ներկայացնելու համար քո ներուժը, այդ թվում՝ հնարավոր արտաքին գնորդներին, սակայն մյուս կողմից՝ ցանկացած ցուցադրած կարողություն անմիջապես առաջացնում է դրա հակակշիռը գտնելու կամ ձեռք բերելու ձգտում, հետևաբար որոշակի զգուշություն է պետք նրանում, թե որն է առաջնահերթ յուրաքանչյուր նոր արտադրանքի պարագայում»,- ասել է նախարարը։


Վիգեն Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում զգալի առաջընթաց կա մի շարք ուղղություններում, որոնցում ավանդաբար մրցունակ ենք եղել։


«Ամենադրականը, որ տեսնում եմ ռազմարդյունաբերական համալիրում, երիտասարդ սերնդի ներգրավումն է։ Իրականացվող բոլոր ծրագրերում կան երիտասարդ գիտնականներ, մարդիկ, ովքեր իրոք մեծ ոգևորությամբ գալիս են ավանդույթների և ներուժի հիման վրա նորը կառուցելու։ Կարծում եմ, որ դա կարող է հիմք դառնալ հետագայում գիտական վաշտ ձևավորելու համար, ինչը թույլ կտա բացառիկ կարողություններով օժտված և գիտությամբ զբաղվող երիտասարդներին ներգրավել ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքում։ Եթե հիշում եք, շատ էր խոսվում այն մասին, որ տարկետումների վերացումն անպայման սահմանափակելու է երիտասարդների մուտքը գիտություն։ Ես այն ժամանակ էլ հայտարարում էի, որ ճիշտ հակառակը՝ մենք դրան զուգահեռ ներդնելու ենք մեխանիզմներ, որոնք թույլ կտան երիտասարդներին ավելի ակտիվ զբաղվել գիտությամբ։ Մենք դրա գործիքակազմը հստակ տեսնում ենք, այն ձևավորման փուլում է, և ամեն ինչ անելու ենք, որ մինչև ամառային զորակոչ արդեն ամբողջը ներդրված լինի»,- նշել է նա։


Հարցին՝ ի՞նչ փոփոխություններ կան մատակարարումների մասով և արդյոք տեղական արտադրանքի գնումների տեսակարար կշռի փոփոխություն սպասվում է, նախարարն ասել է, որ այդ հարաբերակցությունը հիմա էլ վատը չէ։ Բանակին մատակարարվող պարենի մեծ մասը տեղական արտադրության է, թեև կան ապրանքներ, որոնք ավելի նպատակահարմար է ներկրել։ Օրինակ՝ համազգեստի կտորը դրսի շուկայում շատ ավելի մատչելի է։ Այս տարի կարողացանք ձեռք բերել լավ որակի կտոր՝ ավելի մատչելի գնով։ Իսկ համազգեստը կարվում է արդեն տեղական ընկերություններում, ինչը թույլ է տալիս նաև զբաղվածության խնդիր լուծել։

Վաղ թե ուշ Արցախը կդառնա ԱՊՀ ՄԽՎ լիիրավ անդամ. Էդուարդ Շարմազանով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար