28.03.2024
Էրդողանը քննադատել է ՆԱՏՕ–ին սիրիական հարցի պատճառով
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թրամփը երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցների ժամկետը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցների ժամկետը, որոնք ԱՄՆ նախագահի հրամաններով մտցվել են 1995, 2010 եւ 2012-2013 թվականներին, հայտնել է Սպիտակ տունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պատժամիջոցները երկարաձգվել են մեկ տարով՝ սկսած 2018 թվականի մարտի 15-ից, երբ կլրանա դրանց կիրառման հերթական մեկամյա ժամկետը: Պատժամիջոցների երկարաձգման պատճառների թվում նշվում են «Իրանի կառավարության գործողությունները եւ քաղաքականությունը, ներառյալ բալիստիկ հրթիռների մշակումը, միջազգային ահաբեկչությանն աջակցությունը եւ մարդու իրավունքների խախտումները»:

Ըստ որում՝ շարունակում է գործել միջուկային ծրագրով Թեհրանի եւ միջազգային միջնորդների վեցյակի (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) միջեւ կնքված Գործողությունների համապարփակ ծրագրի համաձայն Իրանի դեմ պատժամիջոցները մասնակի հանելու ռեժիմը: Հունվարին Թրամփը որոշել էր այս ուղղությամբ երկարաձգել պատժամիջոցները մասնակի հանելու ռեժիմը, սակայն հայտարարել էր, որ երկարաձգումը վերջինը կլինի:

Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը կհանդիպեն Ստամբուլում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար