28.03.2024
ԵԱՀԿ ԽՎ նախագահը Ալիևին կոչ է արել կրկնապատկել ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Եվրախորհրդարանը չի հետևելու Ռուսաստանում և Ադրբեջանում կայանալիք ընտրություններին

Եվրախորհրդարանի պաշտոնատար անձինք չեն հետևլու ապագայում Ռուսաստանում և Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունների ընթացքին. հաղորդվում է եվրապառլամենտի մամլուլի հաղորդագրությունում:

Ընտրությունները Ռուսաստանում նշանակված են մարտի 18-ին, իսկ Ադրբեջանում՝ ապրիլի 11-ին:

«Եվրախորհրդարանը չի հետևելու ընտրական գործընթացներին, հետևաբար չի մեկնաբանելու հայտարարված արդյունքները»,- նշվում է փաստաթղթում:

Եվրախորհրդարանի ոչ մի անդամ պաշտոնական մանդատ չի ստացել` Եվրախորհրդարանի անունից դիտորդ դառնալու համար, հետևաբար ցանկացած պատգամավորի նախաձեռնություն կլինի բացառապես անձնական:
Եվրապառլամենտում նաև հայտարարվել է, որ լիագումար նիստում կքննարկեն ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող զեկույցը: Փաստաթղթում կներկայացվի նաև ԵԽ պաշտոնական դիրքորոշումը ընտրությունների վերաբերյալ:

Մենք արժանի ենք ՆԱՏՕ-ի անդամակցությանը. Վրաստանի նախագահ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար