28.03.2024
Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ռիադ-Անկարա ուրվագծվող թշնամանքը հավելյալ բարդություններ է առաջացնելու Մերձավոր Արևելքում

Սաուդյան Արաբիա-Թուրքիա մրցակցությունը կարող է վերաճել թշնամանքի և հակամարտության: Այս կարծիքին է արևելագետ Արմեն Պետրոսյանը:


Նա հիշեցրել է, որ անցած շաբաթվա ընթացքում Եգիպտոս այցելած Սաուդյան Արաբիայի առաջին գահաժառանգ Մուհամմադ իբն Սալմանն իր բնորոշմամբ «չարի եռանկյունում» ներառել է Իրանը, Թուրքիան և կրոնական անջատողական խմբավորումները: Եթե Թեհրանի և ծայրահեղականների հանդեպ սաուդյան գահաժառանգի վերաբերմունքը պարզ է, ապա Թուրքիայի հարցում նման բնորոշումը բավական ուշագրավ է. թուրքական իշխանությունները մեղադրվել են «Օսմանյան կայսրության անկումից հետո վերացված խալիֆայությունը վերականգնելու փորձի մեջ»:


«Ակնհայտ է, որ անգամ սաուդյան ապագա միապետի հիմնավորման մեջ Էր Ռիադը Անկարային դիտարկում է որպես լրջագույն մրցակից արաբա-մուսուլմանական աշխարհում «առաջնորդի» համար ընթացող մրցապայքարում, իսկ Թուրքիային մեկտեղելով Իրանի և ծայրահեղականների հետ միևնույն առանցքում՝ գնահատում Էրդողանի վարչակարգին ոչ թե որպես մրցակից, այլ, աներկբայորեն, որպես հակառակորդ, անգամ թշնամի»,- կարծում է Պետրոսյանը:


Նա նշում է, որ  թուրքական իշխանությունների հանդեպ սասուդյան թագավորական ընտանիքի նման վերաբերմունքն էլ, ըստ էության, բավական հիմնավորված է, քանի որ Անկարան իր գործելաոճով այսօր բավական լուրջ խնդիրներ և խոչընդոտներ է առաջացնում Էր Ռիադի համար այնպիսի կարևոր հիմնախնդիրներում, ինչպիսիք են Կատարի ճգնաժամը, սիրիական հակամարտությունը, պաղեստինյան հիմնախնդիրը և այլն, որոնց շրջանականերում, հատկապես համագործակցելով Թեհրանի հետ և աջակցելով Սաուդյան Արաբիային հակառակորդ տարբեր դերակատարներին (համապատասխանաբար՝ Կատարի գործող իշխանություններին, սիրիական թուրքամետ խմբավորումներին, պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին) էականորեն թուլացնում է Սաուդյան Արաբիայի դերքերը և տապալում նրա նկրտումները՝ տարածաշրջանում դոմինանտ դիրքերի հասնելու հարցում:


«Վերոնշյալի համատեքստում, կասկածից վեր է, որ Էր Ռիադ-Անկարա ուրվագծվող թշնամանքը հավելյալ բարդություններ է առաջացնելու Մերձավոր Արևելքում տևական ժամանակ ծխացող և մոտալուտ հանգուցալուծման որևէ հիմքեր չունեցող խրթին հիմնախնդիրերի հետ կապված հետագա զարգացումներում՝ առավել սրելով քաղաքական, ռազմական և մարդասիրական իրավիճակը ողջ տարածաշրջանում»,- հավելում է Արմեն Պետրոսյանը:

ՀՀ օդանավակայանների ուղեւորահոսքը հունվար-փետրվար ամիսներին աճել է 9․3%-ով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար